Կրիպտո

Մայներները վաճառում են իրենց կրիպտոմայնինգ վիդեոքարտերը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտո մայներները մասսայաբար վաճառում են բարձրակարգ վիդեոքարտեր՝ կրիպտո շուկայի անկման պատճառով: Այս մասին գրում է Videocardz-ը՝ հղում տալով առցանց աճուրդներին։

Որպես նման նախաձեռնությունների մաս՝ մայներներն առաջարկում են RTX 3060 Ti մոդելներ՝ յուրաքանչյուրը 200-300 դոլար արժեքով: Սակայն նման վիդեոքարտերի տեխնիկական վիճակը հարցեր է առաջացնում, քանի որ դրանք ակտիվորեն օգտագործվում էին կրիպտոմայնինգի համար։

Գների անկումը նաև նշանակում է, որ մայներները կանգնած են բարդ ընտրության առաջ՝ որքան հնարավոր է շուտ վաճառել վիդեոքարտերը՝ իրենց ներդրումների գոնե մի մասը խնայելու համար, կամ շարունակել մայնինգը՝ հույս ունենալով, որ շուկան կվերադառնա իր նորմալ վիճակին:

Ethereum ցանցի «տեղափոխումը» Proof-of-Work(PoW) ալգորիթմից դեպի Proof-of-Stake(PoS) նույնպես խաղում է կրիպտո մայներների դեմ: Ակնկալվում է, որ թարմացումը տեղի կունենա մինչև 2022թ․ վերջ, իսկ վիդեոքարտերի և ASIC-ների միջոցով ETH-ի մայնինգը կդառնա տնտեսապես ոչ շահավետ գործընթաց։

Հիշեցնենք, որ Ethereum բլոկչեյն ցանցը կարող է անցնել թարմացված տարբերակի (Ethereum 2.0) արդեն այս տարվա օգոստոսին։ Նման պայմաններ ETH Shanghai Web 3.0 Developer գագաթնաժողովում հայտարարել է Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը։ Նրա խոսքով՝ անցումը կարող է հետաձգվել, եթե ծրագրավորողները հայտնաբերեն հնարավոր ռիսկերը։ Այս դեպքում «միաձուլումը» թարմացված տարբերակի հետ կարող է տեղի ունենալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share