Կրիպտո

Բիթքոինը 2022թ-ին դեռևս կարող է հասնել 220,000 դոլարի. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հայտնի բիթքոին-մաքսիմալիստ Մաքս Քեյզերը համարում է, որ առաջին կրիպտոարժույթը այս տարի դեռևս ունի շանսեր հասնելու 220,000 դոլար արժեքի։ Նա տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել է այդ մասի, իսկ հիմա առաջարկում է հիմնավոր պատճառներից մեկը, թե ինչու դա կարող է տեղի ունենալ։

21,000,000 բիթքոինը խիստ սահմանափակված էմիսիա է, որը ծրագրավորվել է դրա խորհրդավոր ստեղծող Սատոշի Նակամոտոյի կողմից։ Բացի այդ, յուրաքանչյուր 4 տարին մեկ տեղի է ունենում հալվինգ՝ գործընթաց, երբ արդյունահանվող կրիպտոարժույթների քանակը կրճատվում է 2 անգամով։ Քանի որ ներկայումս ավելի քան 18 միլիոն բիթքոիններ գտնվում են շրջանառություն մեջ, մնացած 3 միլիոնը ձեռք բերելու համար կպահանջվի տասը տարուց ավելի։

BTC նախորդ հալվինգը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի սկզբին, իսկ հաջորդը սպասվում է 2024 թվականին։

Ընդհանուր առմամբ, կարելի է արդյունահանել միայն 21 միլիոն բիթքոին, և ավելացնել քանակն անհնար է։ Ի տարբերություն BTC-ի, որոշ թվային արժույթների էիմիսիան տրիլիոնների է հասնում և կվադրիլիոն կրիպտոարժույթների, որը սահմանափակված չէ։

Այս տարվա սկզբին Մաքս Քեյզերը կիսվել հիմնական պատճառով, ըստ որի՝ բիթքոինը կարող է հասնել 220,000 դոլարի։ Քեյզերը կարծում է, որ BTC արժեքի կտրուկ աճին կնպաստի բիթքոինի հեշրեյթի մասսայական աճը։

2022 թվականի հունվարի 2-ին բիթքոինի հեշրեյթը աճել է մինչև պատմական առավելագույն 203.5 էքսահեշեյին, այն ժամանակ, երբ BTC-ն կենտրոնական բորսաներում վաճառվում էր 47,000 դոլարի մակարդակում։

Հրապարակման պահի դրությամբ BTC արժեքը կազմում է մոտ 21.500 դոլար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share