Կրիպտո

Իլոն Մասք. «Ես ոչ ոքի չեմ ստիպել ներդնել կրիպտոարժույթների մեջ». Կրիպտո՝ ByBit-ի հետ

Tesla-ի և SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը ընդգծել է, որ ոչ ոքի չի ստիպել կրիպտոարժույթների մեջ ներդրումներ անել և «Dogecoin բուրգի» առաջխաղացման բոլոր մեղադրանքները անհիմն են։

Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացի Քիթ Ջոնսոնը (Keith Johnson) Իլոն Մասքի (Elon Musk) դեմ հայց է ներկայացրել դատարան՝ Dogecoin-ը առաջխաղացնելու համար և պահանջել է փոխհատուցում 258 միլիարդ դոլարի չափով։ Ջոնսոնը հայտնել է, որ Dogecoin-ը խաբեբայական սխեմա է, իսկ Մասքը պետք է պատասխանատվություն վերցնի այդ բուրգի առաջխաղացման համար։

Սակայն, ինչպես կարծում է Մասքը, իր աջակցությունը տվյալ քոինի հանդեպ պետք չէ գնահատել որպես ներդրումների կոչ կամ խոստումնալից եկամտի խոստում։ Bloomberg News-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյնի (John Micklethwait) հետ զրույցում Մասքը նշել է.

«Ես երբեք չեմ ասել, որ ինչ-որ մեկը պետք է ներդնի կրիպտոարժույթների մեջ։ Tesla-ի, SpaceX-ի և իմ սեփական պարագայում մենք ներդրել ենք բիթքոինի մեջ։ Սակայն դա իմ սեփական ընդհանուր միջոցների շատ փոքր տոկոսն էր կազմում»։

Այս ամենի հետ հանդերձ՝ Tesla-ի ղեկավարը ասել է, որ Dogecoin-ի հանդեպ նրա նվիրվածությունը չի վերացել, և նա կշարունակի աջակցել կրիպտոարժույթ-մեմը նույնիսկ կրիպտոարժութային շուկայի անկման պայմաններում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share