Կրիպտո

Shopify-ը ներկայացնում է թոքենակենտրոն առևտուր՝ որպես կապ սպառողի հետ փորձառության նոր մաս

Ընտրված առևտրային գործընկերները կկարողանան բացառիկ ապրանքներ տրամադրել NFT թոքենների սեփականատերերին։ 

Shopify-ը, որպես այս տարի մշակված կապ սպառողի հետ նոր շարքի նախաձեռնող, թույլ կտա վաճառողներին կապվել երկրպագուների հետ և խթանել վաճառքները՝ ստեղծելով բացառիկ մերչանդայզ՝ թոքենի սեփականատերերի համար։ Նախաձեռնությունը, որը կոչվում է «թոքենգեյթ», հասանելի է վաղ հասանելիության բետա ռեժիմում։

Սկսելու համար վաճառողները կարող են ստեղծել թոքենգեյթ (tokengate) խանութ՝ ուղղակիորեն Shopify հավելվածի մեջ կամ ավելացնել հավելյալ ֆունկցիա հենց խանութում։ Սպառողները պետք է կապեն իրենց կրիպտո դրամապանակը և հաստատեն, որ իրենք են թոքենների կամ NFT-ների սեփականատերերը, որ կարողանան ապրանքներ գնել կամ հասանելիություն ստանան բացառիկ իրադարձությունների համար։ Հատկությունը հարթակում ծառայում է որպես դարպաս՝ NFT համայնքների և սպառողների բրենդների միջև։

Բացի այդ, վաճառողները կարող են համագործակցել այլ բրենդների հետ՝ NFT նոր թողարկումների համար և միավորվեն Shopify-ի մերչանդայզի գործընկերների հետ՝ բարձրակարգ ապրանքներ մշակելու համար։ Ավելին, վաճառողները կարող են NFT-ներ ստեղծել հայտնի բլոկչեյններ՝  Ethereum (ETH), Polygon (MATIC), Solana (SOL) և Flow (FLOW) վրա։ Այնուհետև, նրանք կարող են ցուցակագրել և վաճառել դրանք հենց իրենց խանութից։

Բետա տարբերակը բաց է միայն հրավերով միայն NFT հավաքածուներ ունեցող հատուկ վաճառողների համար։ Ոչ վաճառողը և ոչ էլ գնորդը ստիպված չեն լինի վճարել կրիպտոյով NFT գնելու համար։ Վճարումների հարթակները ներառում են  Shopify Payments, Shop Pay, տարբեր կրիպտո վճարման հարթակներ, և կրեդիտ կամ դեբիտ քարտեր։ Գնորդները կարող են պահանջել իրենց NFT-ները էլեկտրոնային նամակի միջոցով և կցել դրանք իրենց դրամապանակներին։

Doodles-ի համահիմնադիր Էվան Քիստը (Evan Keast), ում NFT նախագիծը միացել է նախաձեռնությանը, մեկնաբանել է.

«Որպես համայնքի կողմից ղեկավարվող հեռանկարային նախագիծ՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձրել NFT հավաքածուների ստեղծման բացառիկ փորձի մեկնարկի համար։ Shopify-ի հետ համագործակցելով թոքենների վաճառքի ոլորտում, մենք զարմացրել ենք մեր սեփականատերերին և տվել ենք Doodle-ի ձեռք բերելու սեփականությանը տվել ենք միանգամայն նոր իմաստ»։ 

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share