Կրիպտո

Tether-ը կթողարկի բրիտանական ֆունտի վրա հիմնված սթեյբլքոյն. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Tether-ը՝ USDT-ի թողարկողը, որը կապիտալիզացիայով ամենամեծ ստաբիլքոյնն է, հայտարարել է GBPT սթեյբլքոյնի թողարկման մասին: Վերջինս հիմված է լինելու ֆունտ ստերլինգի վրա: Նոր ակտիվի թողարկման մեկնարկը նախատեսված է հուլիսին։ Այն սկզբում հասանելի կլինի Ethereum ցանցում:

GBPT-ն կլինի հինգերորդ՝ պետական արժույթի վրա հիմնված սթեյբլքոյնը (stablecoin):

Ի հավելումն`

  • USDT-ն՝ հիմնված է ԱՄՆ դոլարի վրա,
  • EURT-ն՝ եվրոյի,
  • CNHT-ն՝ օֆշորային յուանի,
  • MXNT-ն՝ մեքսիկական պեսոյի վրա:

«Այս նախաձեռնությունը, որը զուգորդվում է կրիպտոարժույթներ օգտագործող հարյուրավոր միլիոնավոր մարդկանց հետ, Մեծ Բրիտանիան դարձնում է իդեալական վայր ոլորտում նորարարությունների նոր ալիքի համար», – ասվում է ընկերության բլոգում:

Հիշեցնենք, որ Tether-ը և Bitfinex կրիպտոարժույթի բորսան չեն նախատեսում աշխատակիցներին աշխատանքից հեռացնել շուկայական անբարենպաստ իրավիճակի ֆոնին:

Հունիսի կեսերին USDT-ի կապիտալիզացիան նվազել է մինչև 69,3 մլրդ դոլար, մինչ Terra-ի փլուզումը այդ ցուցանիշը կազմում էր 83,42 մլրդ դոլար (մայիսի 1-ի դրությամբ):

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Share