Տնտեսական

KPMG-ն իր առաջին քայլերն է անում դեպի մետատիեզերք. Կրիպտո՝ Bybit-ի հետ

KPMG-ն՝ առաջատար չորս խորհրդատվական ընկերություններից մեկը, քայլում է դեպի մետատիեզերք՝ բացելով իր առաջին համագործակցության կենտրոնը ԱՄՆ-ի և Կանադայի ստորաբաժանումների միջև:

«Մետատիեզերքը շուկայական նոր հնարավորություն է, տաղանդներին կրկին ներգրավելու միջոց և նոր համագործակցային փորձի միջոցով ամբողջ աշխարհում մարդկանց կապելու ճանապարհ», – ասում է Լաուրա Նյուինսկին՝ ԱՄՆ KPMG-ի փոխնախագահ և գործառնական տնօրենը:

Մետատիեզերքը վիրտուալ իրականության, լրացված իրականության և ինտերնետի գերհամախումբ է, և տերմինն առաջին անգամ ստեղծվել է Նիլ Սթիվենսոնի 1992թ․ «Ձյունե վթար» գիտաֆանտաստիկ վեպում: Տեխնոլոգիան դեռ սկզբնական փուլում է, բայց այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Nike-ը, Facebook-ը և նույնիսկ JPMorgan-ը, արդեն իսկ մուտք են գործել մետատիեզերք: Վերջերս Citi-ն ասաց, որ մետատիեզերքի պոտենցյալ եկամուտը հասնում է մինչև 13 տրլն դոլարի, և կարող մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն հիմնական տեխնոլոգիական խաղացողների, այլև կրիպտոարժույթների վրա:

«Մետատիեզերքը 13 տրլն դոլար արժողությամբ շուկայական հնարավորություն է, որը կարող է ներգրավել մինչև 5 միլիարդ օգտատեր մինչև 2030 թվականը», – ասում է Կանադայի KPMG թվային ընկերության նախագահ և կառավարիչ Արմուղան Ահմադը:

Սա առաջին անգամը չէր, որ խոշոր խորհրդատվական գործակալությունը ոտք է դնում մետատիեզերքի խորշ աշխարհ: Անցյալ տարի PwC Հոնկոնգը հայտարարեց, որ գնել է որոշ LAND(տարածք), վիրտուալ անշարժ գույք, որը ներկայացված է որպես ոչ փոխարկելի թոքեն (NFT):

KPMG-ի մետատիեզերքի գործարկումը տեղի է ունեցավ նրա կանադական թևի հայտարարությունից հետո, երբ վերջինս նշեց, որ գնել է բիթքոյն (BTC) և էթերիում (ETH), ինչպես նաև թվային արվեստ Կանանց աշխարհի (WoW) NFT հավաքածուից: Միևնույն ժամանակ, և՛ ԱՄՆ-ի, և՛ Կանադայի բիզնես ստորաբաժանումները սկսեցին օգտագործել Chain Fusion-ը, որը սեփականության գործիք է, որն օգնում է աուդիտորական ծառայություններ մատուցել ֆինանսական ծառայությունների, ֆինտեխ և կրիպտո ընկերությունների համար, ասվում է հայտարարության մեջ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝  Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share