Կրիպտո

NYDIG-ը կաշխատի Deloitte-ի հետ՝ հաճախորդներին առաջարկելով BTC-ի ամենատարբեր հնարավորություններ

Բիթքոյն ներդրումային NYDIG ընկերությունը և խորհրդատվական հսկա Deloitte-ը հայտարարել են, որ իրենք միասին կաշխատեն՝ օգնելու տարբեր մասշտաբների բիզնեսներին թվային ակտիվներ ներառել իրենց գործունեության մեջ։

Երկուստեք ձևավորված ռազմավարական դաշինքը, որը կօգնի NYDIG-ին ընդլայնել իր հաճախորդների բազան՝ առաջարկելով բիթքոյն պրոդուկտներ բանկային ոլորտում, սպառողների հավատարմություն, պարգևատրման ծրագրեր և աշխատակիցների առավելություններ խորհրդատվական ընկերության հաճախորդներին, միաժամանակ կամրապնդի Deloitte-ի թվային ակտիվների առաջարկները:

Օրինակներից մեկը NYDIG-ի Bitcoin Savings Plan-ն է, որը ներկայացվել է փետրվարին։ Այն թույլ է տալիս աշխատակիցներին իրենց աշխատավարձի որոշ մասեր վերածել բիթքոյնի:

«Ֆինանսական ծառայությունների ապագան կենտրոնանալու է թվային ակտիվների օգտագործման շուրջ, և մենք միտված ենք մեր հաճախորդներին առաջնորդելու կանոնակարգված և համապատասխան ձևով ներգրավվելու ուղիներով», – ասաց Ռիչարդ Ռոզենթալը՝ Deloitte-ի թվային ակտիվների բանկային կարգավորող պրակտիկայի ղեկավարն ու տնօրենը:

Deloitte-ի հաճախորդները ներառում են Fortune 500 ընկերությունների 90%-ը, ինչպես նաև 7000 մասնավոր ընկերություններ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share