Կրիպտո

Bentley-ը կթողարկի սահմանափակ քանակությամբ NFT-հավաքածու. Կրիպտո՝ Bybit-ի հետը

Պրեմիում դասի ավտոմեքենաների արտադրող Bentley-ը հայտնել է 2022 թվականի սեպտեմբերին Genesis Bentley NFT-ների սահմանափակ թողարկման մասին։

NFT-հավաքածուի ստեղծմամբ կզբաղվի Bentley Design բյուրոն։

Ընդհանուր առմամբ կթողարկվի 208 թոքեն։ Քանակը պատահական չէ ընտրված.այդ թիվը Continental GT Speed մոդելի արագության սահմանափակումն է, ինչպես նաև 1952 թվականին թողարկված խորհրդանշական R-Type Continental քանակը։

Թոքենների թողարկումը տեղի կունենա Polygon ցանցում։ Որոշումը համապատասխանում է ընկերության նպատակի հետ, որն է՝ մինչև 2030 թվականը հասնել ածխածնային լիակատար նեյտրալության։ Genesis Bentley NFT սեփականատերերը կստանան բացառիկ մրցանակներ։

«Bentley-ի հաճախորդները նույնպես ապրում են օնլայն հարթակում, գնում են շքեղ իրեր թվային արժույթների միջոցով և բիզնես են սկսում Մետատիեզերքում։ NFT-ները բարձրացրել են ինչպես արվեստի, այնպես էլ արվեստագետների հեղինակությունը։ Նույն բանը կարող է տեղի ունենալ նաև պրեմիում ավտոմեքենաների ոլորտում». հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ալեն Ֆեյվին։ 

Հետագայում Bentley-ը կյուրացնի օգտագործման այլ տարբերակներ ևս՝ ներառյալ NFT, օնլայն-խաղեր, հավելվածներ մետատիեզերքի համար և բլոքչեյն-տեխնոլոգիայի կիրառումը ողջ ընկերության շրջանակներում։

Հիշեցնենք, որ իտալական նորաձևության տուն Prada-ն թողարկել է Timecapsule NFT թոքենների հավաքածուն՝ Կասիուս Հերսթի հետ համագործակցության շրջանակներում։

Ավելի վաղ, պրեմիում դասի բրենդ Balenciaga-ն հայտարարել է ԱՄՆ ֆլագմանական խանութներում և օնլայն հարթակներում կրիպտոարժույթներով վժարման հնարավորության մասին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share