Կրիպտո

Կրիպտոկետերը մեծ քանակությամբ բիթքոին են գնում. Կրիպտո` Bybit-ի հետ

Վերջին 30 օրերի ընթացքում բիթքոինի արժեքը նվազել է ավելի քան 33%-ով, և կրիպտոկետերը օգտվել են գնանկումից, որպեսզի մեծացնեն իրենց ակտիվները գլխավոր կրիպտոարժույթում։

IntoTheblock-ի տվյալների համաձայն՝ նախորդ ուրբաթ, ավելի քան 100.000 բիթքոին պարունակող դրամապանակների քանակը սահմանել է նոր մաքսիմում։

Հաղորդվում է, որ ավելի քան 776 հազար բիթքոիններ պահվում են ընդամենը 5 կրիպտոդրամապանկերի մեջ։ Վերջին 30 օրերի ընթացքում այս հաշիվների մնացորդները աճել են 16%-ով, իսկ բիթքոինների ընդհանուր արժեքը հասել է 16 միլիարդ դոլարի։

Նշենք, որ կուտակման տեմպերը կտրուկ աճել են մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, երբ BTC արժեքը նվազել էր 35 հազար դոլարի մակարդակից ցածր։ Այս գործընթացը հավելյալ թափ է հավաքել, երբ բիթքոինի արժեքը հասել է 26 հազար դոլարի գոտուն։

Ինչպես հայտնել են Arcane հետազոտական ընկերությունից, մայիսին մայներները ինտենսիվորեն վաճառել են իրենց բիթքոինները։ 2022 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում մայնինգ ընկերությունները վաճառել են իրենց ակտիվների 30%-ը, որին նպաստել է BTC գնանկումը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share