Կրիպտո

Աշխարհի խոշորագույն կրիպտոմիլիարդատերերը 3 ամսվա ընթացքում կորցրել են ավելի քան 60 միլիարդ դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ըստ ամերիկյան Forbes-ի տվյալների՝ 11 ամենահարուստ միլիարդների համընդհանուր կարողությունը, որը նրանք կուտակել են կրիպտոարժույթներով, կրճատվել է երեք ամսվա ընթացքում 61,4 միլիարդ դոլարով։ Վենչուրային ներդրող Թիմ Դրեյփերը, որը դուրս է մնացել միլիարդերների ցուցակից, համոզված է, որ 2023 թվականից ոչ ուշ բիթքոինի արժեքը կբարձրանա ներկայիս 20.000 դոլարից մինչև 250.000 դոլար։ 

11-ից 4-ը դադարել են միլիարդեր լինելուց։ Թիմ Դրեյփերի կարողությունը մարտից կրճատվել է 1,2 միլիարդ դոլարից մինչև 0,647 միլիարդ դոլարի։ Չնայած դրան նա վստահ է իր՝ բիթքոինի արժեքի հետ կապված կանխատեսման մեջ։

2022 թվականի հունվարին բիթքոինը արժեր մոտ 41.000 դոլար, իսկ հիմա՝ մոտ 20.000 դոլար։ «Ես ավելի քան վստահ եմ, որ բիթքոինի արժեքը 2023-ին կհասնի մինչև 250.000 դոլարի»։

Նա միակը չէ կրիպտոմիլիարդատերերից, որ կորցրել է կարողությունը, սակայն դեռևս չի կորցնում հավատը կրիպտոարժեքի նկատմամբ։

Coinbase կրիպտոբորսայի նախկին նախագահ և համահիմնադիր Ֆրեդ Էրսամը (2017-ին նա գնացել է ընկերությունից, բայց մինչև հիմա նրան են պատկանում ընկերության 6% բաժնետոմսերը), ում կարողությունն ընկել է 2,1 միլիարդ դոլարից մինչև 0,895 միլիարդ դոլարի պնդում է, որ շուկայի անկումը ոչ ավելին է, քան աճի հիվանդություն։ «Միայն մեկ բան կա, որը մարդկանց մեծամասնությունը չի հասկանում.տարիներ է պահանջվում, իսկ հաճախ՝ տասնամյակներ, որպեսզի ենթակառուցվածքային մակարդակով անցում կատարել նոր տեխնոլոգիական առաջընթացից (օրինակ՝ կրիպտոգրաֆիան) հիմնական հավելվածների արագ աճող էկոհամակարգին»,- ընդգծել է նա։

FTX կրիպտոբորսայի համահիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդը, որն այժմ համարվում է աշխարհի ամենահարուստ կրիպտոմիլիարդատերը (մարտից նրա կարողությունը նվազել է 20 միլիարդից 4 միլիարդի), փորձում է հանդես գալ ոլորտի փրկչի դերով։ Այս շաբաթ նա խոշոր վարկեր է տրամադրել տուժած կրիպտոընկերություններին.250 միլիոն դոլար կրիպտովարկատու BlockFi-ին և համարյա 500 միլիոն դոլար (այդ թվում՝ 300 միլիոն դոլար բիթքոինով) բրոքերային ընկերություն Voyager Digital-ին։ «Մենք լրջորեն ենք վերաբերվում թվային ակտիվների և դրա հաճախորդների էկոհամակարգի պաշտպանության մեր պարտականությանը»,- նա մեկնաբանել է այդ քայլը Twitter-ում։

Բիզնեսներին ծրագրավորման ծառայությունների մատուցող MicroStrategy ընկերության հիմնադիր Մայքլ Սեյլորը (մարտին նրա կարողությունը կազմում էր 1,6 միլիարդ դոլար, իսկ հունիսին՝ 0,711 միլիարդ դոլար) նույնպես չի կորցնում լավատեսությունը։ Մարտին MicroStrategy-ն 205 միլիոն դոլար է փոխառել բիթքոին գնելու նպատակով.այդ պահից ընկերության բաժնետոմսերը նվազել են 56%-ով (Nasdaq-ի ցուցանիշը այդ շրջանում նվազել էր 14%-ով)։ Սակայն Սեյլորը չի վաճառել բիթքոիններից և ոչ մեկը։ «Բիթքոինը կվերականգնվի.ես բոլորովին վստահ եմ դրանում»,- ասել է նա։

Աշխարհի երբեմնի ամենահարուստ կրիպտոմիլիարդատեր, Binance բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոյի կարողությունը վերջին երեք ամիսների ընթացքում կրճատվել է  65 միլիարդ դոլարից մինչև 18,7 միլիարդ։ Coinbase-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Բրայան Արմսթրոնգը այդ ընթացքում կորցրել է 4,4 միլիարդ դոլար (նրա կարողությունը ընկել է մինչև 2.2 միլիարդ դոլարի)։ Ripple բլոքչեյն-ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Քրիս Լարենսի կարողությունը կրճատվել է 4,3 միլիարդ դոլարից մինչև 3 միլիարդ դոլարի, զույգ-եղբայր Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսերից (Gemini կրիպտոբորսայի հիմնադիրներ) յուրաքանչյուրինը՝ 4 միլիարդից՝ 3,2 միլիարդ դոլարի, Ջեդ ՄըքՔալեբինը (վաստակել է իր կարողության մեծ մասը Ripple Labs-ում) 2,5 միլիարդ դոլարից՝ 2,1 միլիարդ դոլարի, ձեռնարկատեր Մեթյու Ռոսզակինը՝ 1,4 միլիարդից՝ 1,2 միլիարդ դոլարի։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share