Կրիպտո

Հինգ բրենդ, որոնք ընդունում են կրիպտոարժույթները. Կրիպտո՝ Bybit-ի հետ

2021 թվականին տեղի ունեցավ կրիպտոարժույթների սրընթաց ադապտացիան՝ կրիպտո շուկայի ամբողջական կապիտալիզացիայիով գագաթնակետում հասնելով մինչև 3 տրիլիոն դոլար արժեքի։ Արդյունքը եղավ պետությունների, կառույցների և մանրածախ բրենդների աճող հետաքրքրությունը։ Ավելի ու ավելի շատ բրենդներ են միանում կրիպտոարժույթին՝ թույլ տալով սպառողներին ապրանքներ գնելիս օգտագործել կրիպտոարժույթներ։

Պատրա՞ստ եք բացել ձեր դրամապանակը։ Ահա այն հինգ բրենդները, որտեղ կարող եք գնել ձեր սիրելի ապրանքները թվային թոքենների միջոցով։

Gucci

Շուտով՝ 2022-ին, Gucci-ն կսկսի ընդունել կրիպտոարժութային վճարումներ Հյուսիսային Ամերիկայի ընտրված քաղաքների խանութներում, ներառյալ՝ Նյու Յորք, Լոս Անջելես, Մայամի և Լաս Վեգաս։

Որպես բարձրակարգ նորաձևության հիմնաքարերից մեկը՝ իտալական բրենդը որդեգրում է նորարար տեխնոլոգիական զարգացումները, համագործակցում NFT արտիստների հետ և ընդունում կրիպտոարժութային վճարումներ BTC, ETH և DOGE-ի տեսքով։ Վճարման գործընթացը շատ պարզ է.պարզապես պետք է սքանավորել QR կոդը վճարում կատարելու համար և անդորագիրը կուղարկվի հաճախորդների էլեկտրոնային հասցեին։

Balenciaga

2022-ի հուլիսից սկսած՝ Balenciaga United States-ը ընդունելու է BTC և ETH վճարումներ հայտնի խանութներում և օնլայն հարթակում։ Եվրոպական լյուքս դասի բրենդը նորաձրության ոլորտում եղել է ավելի քան 100 տարուց ավելի և նրան չի ընկճում կրիպտոշուկայի վերջին անկումները, և նա դիտարկում է ներառել կրիպտոն իր վճարումների մեջ։ Ըստ թիմի՝ կրիպտոարժույթը ներառելը բրենդի երկարաժամկետ նպատակների մեջ է՝ մնալու աշխարհի թոփ լյուքս դասի բրենդներից մեկը։

Chipotle

Chipotle նույնպես միանում է այն ընկերությունների ցանկին, որոնք ընդունում են կրիպտոարժութային վճարումները։ Կրիպտոարժութային վճարումները Chipotle -ի մասնաճյուղերում հեշտանում են Flexa-աջակցությամբ հավելվածների օգտագործման շնորհիվ։

Փորձնական տարբերակն օգտագործելու համար Flexa-ն տրամադրում է 10% զեղչ՝ այս հունիսին Chipotle -ի տարբեր խանութներում։ Սա առաջին դեպքը չէ, երբ 28-ամյա ընկերությունը Կոլորադոյից ներխուժում է կրիպտոյի մեջ՝ արագ պատահական շղթաների կապի բիթքոիների տարածմամբ, 2021 թվականին ԱՄՆ-ում Ազգային բուրիտոյի օրվա ժամանակ։

Starbucks

2021-ին Starbucks-ը, Bakkt թվային դրամապանակի հետ համագործակցությամբ, ընդունել է Բիթքոինը՝ ընկերության մենյուից սնունդ և ըմպելիքներ գնելու համար։ Մեխանիզմը ներառում է նաև օգտատերերի, որոնք իրենց բիթքոինի և այլ հաշիվների փոխանակմումը կատարում են Bakkt-ի հավելվածում՝ իրենց Starbucks-ի հաշիվները համալրելու նպատակով։ Այնուհետև, օգտատերերը կարող են գնել իրենց սիրելի սնունդը կամ ըմպելիքը։

Starbucks-ը օտար չէ համաշխարհային տեխնիկական յուրացումների հարցում։ 51-ամյա ընկերությունը Սիեթլից ինտեգրել է իր սեփական բջջային հարթակը Չինաստանի Wechat-ի հետ Tencent-ի միջոցով։ Կրիպտո ոլորտում Starbucks-ը Էլ Սալվադորում դարձել է առաջին բրենդներից մեկը, որն ընդունել է Բիթքոինով վճարումները երկրում։

TAG Heuer

TAG Heuer վերջին մանրածախ ընկերությունն է, որը տեղափոխվեկ է web3 տարածք։  Բացի NFT-ներ ցուցադրող ժամացույցներ արտադրելուց, լյուքս դասի ժամացույցների բրենդն այժմ ընդունում է մի քանի կրիպտոարժույթներ վճարումների համար։ Դրանցից են BTC, ETH և բազմաթիվ սթեյբլքոիններ, ինչպիսիք են՝ DAI և USDC: Շարժվելով առաջ՝ TAG Heuer-ը նույնպես կընդունի կրիպտո վճարումներ, երբ հաճախորդները ցանկանան վճարումներ կատարել օնլայն խանութում՝ յուրաքանչյուր գործարքի համար 10.000 դոլար սահմանաչափով։  Այժմ, օնլայն վճարումները հասանելի են ԱՄՆ օգտատերերի համար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share