Կրիպտո

Dogecoin-ը հուլիսին կարող է թանկանալ 20%-ով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Dogecoin-ը հուլիսին կարող է թանկանալ 20%-ով, վստահ է Cointelegraph-ի վերլուծաբան Յաշու Գոլան։ Նա բացատրել է, որ մայիսի 11-ից սկսած ալտքոինը տեխնիկական նախշ է պատկերել, որը տենդենցի շրջադարձ է ցույց տալիս արջի շուկայում, գրում է РБК Крипто-ն։

Եթե փորձագետի ենթադրությունը ճիշտ լինի, ապա քոինի արժեքը կհասնի 0.0941 դոլարի։ Մասնագետի կողմից գտնված ներկայիս նախշը աշխատել է 79% դեպքերում։ Միջինում ակտիվները թանկանում են 55%-ով։ Դա խոսում է այն մասին, որ Dogecoin-ի արժեքը կարող է բարձրանալ մինչև 0.123 դոլար։

Միևնույն ժամանակ վերլուծաբանը զգուշացրեց, որ ալտքոինը կարող է կտրուկ էժանանալ՝ տեղային գագաթնակետին հասնելուց հետո։ Արդյունքում՝ ալտքոինի արժեքը կարող է նվազել մինչև 0.05-0.06 դոլարի, որը 15-25%-ով ցածր է ընթացիկ նիշերից։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share