Կրիպտո

Ամենահարուստ բիթքոյն կրիպտոկետն այժմ ունի ավելի քան 2 մլրդ դոլարի BTC. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ըստ BitInfoCharts կրիպտոարժույթների հետևելու պորտալի` կետը (կետեր կամ կրիպտոկետեր անվանում են կրիպտոարժույթների ամենամեծ ծավալների տիրողներին) հունիսի 14-ից սկսած հաջորդական գործարքների արդյունքում ավելացրել է 2,554 բիթքոյն:

Այս ամսվա սկզբին մի շարք խոշոր գործարքներից հետո աշխարհում ամենամեծ ոչ բորսայական բիթքոյն կետը ներկայումս ունի ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ BTC:

Հունիսի 14-ից մինչև հունիսի 18-ը կետը 36,62 մլն դոլար է ծախսել 1,698 BTC-ի համար: Իսկ դրանից հետո կետը հավաքել է 856 BTC՝ ընդհանուր 17,35 մլն դոլար:

10-ից 10,000 բիթքոյն պարունակող հասցեներն ավելացել են

Ներկայումս 130,227 BTC կամ ընթացիկ մատակարարման 0,68%-ը պատկանում է ամենահարուստ ոչ բորսայական բիթքոյն կետին:

Bitfinex և Binance կրիպտոարժույթների բորսաներին պատկանող դրամապանակներից հետո այն աշխարհում երրորդ բիթքոյն դրամապանակն է:

Կրիպտոարժույթների շուկայի անկումը հանգեցրել է բիթքոյն կետերի աճի, հայտնում է Santiment կրիպտովերլուծական ընկերությունը:

Santiment-ը պնդում է, որ թեև 10-ից 10,000 բիթքոյն պարունակող հասցեների թիվն այս ամսվա սկզբին աճել է, ավելի քան 10,000 բիթքոյն ունեցող կետերի թվի աճը սկսվել է դեռևս փետրվարին:Ավելի նկատելի բիթքոյն հասցեներ սկսել են հայտնվել ցանցում՝ չնայած սահմանափակ շուկային: Երկու շաբաթ առաջ անկումից հետո 10-ից 10,000 BTC հասցեներն ավելացել են, մինչդեռ 10,000 BTC կամ ավելի հասցեներն աճել են փետրվարից:

Կետերի հասցեներն այն հասցեներն են, որոնք իրենց հաշվեկշռում ունեն 10,000 կամ ավելի բիթքոյններ:

Օգտատերերը, որոնք հսկայական քանակությամբ կրիպտոարժույթ են պահում առանց դրանք վաճառելու՝ ապագա շահույթ ստանալու ակնկալիքով, հայտնի են որպես հոդլերներ:

Շատերին կարող է զարմանալի թվալ, մյուսներին էլ՝ ոչ այնքան, բայց ամենաշատ բիթքոյնն ունի կրիպտոարժույթի ստեղծող Սատոշի Նակամոտոն, որը ցուցակի առաջին տեղում է։ Հետազոտության համաձայն՝ նա կարող է ունենալ 1,1 մլն BTC, որը հավանաբար ցրված է մի քանի դրամապանակներում:

Հունիսի 7-ին հրապարակված նոր վերլուծության մեջ Whalemap-ի հետազոտողները ցույց են տվել, որ BTC/USD տեղային առաստաղները և հատակները փոխկապակցված են կետերի ակտիվության աճի տարածաշրջանների հետ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share