Կրիպտո

Ripple-ը քննադատում է SEC-ին «հակասական» կրիպտո կանոնակարգերի համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ripple Labs-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսը պնդում է, որ Միացյալ Նահանգների արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) անհետևողականորեն կանոնակարգեր է սահմանել՝ սահմանափակելով երկրում կրիպտո ընկերությունների գործունեությունը:

Տորոնտոյի Collision կոնֆերանսի ժամանակ Wired-ի գլխավոր խմբագրի հետ խոսելիս Գարլինգհաուսն ընդգծեց Ripple-ի ներկայիս իրավական պայքարը SEC-ի հետ, որում դաշնային կարգավորիչը պնդում է, որ ընկերության ղեկավարներն իրականացրել են «չգրանցված, շարունակական թվային ակտիվների արժեթղթերի առաջարկ»` Ripple-ի XRP թոքենի վաճառք: Գարլինգհաուսը հիշեցրեց SEC-ի կողմից Coinbase-ի հրապարակային առաջարկի հաստատումը 2021թ․ ապրիլին, չնայած այն հանգամանքին, որ կրիպտո բորսան այդ ժամանակ ցուցակագրել էր XRP-ն:

«Թվում է, թե SEC-ն նոր է դիրքորոշում որդեգրել և դատի տվել մեզ՝ որակելով, թե «XRP-ն սպառնում է անվտանգությանը», սակայն նրանք հավանություն են տվել Coinbase-ի հրապարակմանը, չնայած որ Coinbase-ը գրանցված բրոքեր-դիլեր չէ», – ասաց Ripple-ի գործադիր տնօրենը: «Այստեղ որոշ հակասություններ կան SEC-ի կողմից, որից կարելի է ենթադրել, թե այն իր համակարգում այնքան էլ կողմնորոշված չէ»:

Գարլինգհաուսն ավելացրել է, թե փոխանակ սահմանելու նոր հստակ կանոններ և կանոնակարգեր՝ SEC-ը որոշում է, որ մենք կանոնակարգելու ենք կիրարկման միջոցով, ինչը արդյունավետ չէ և խեղդում է նորարարությունը Միացյալ Նահանգներում:

Գարլինգհաուսը, Ripple-ի համահիմնադիր Քրիս Լարսենը և տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Դեյվիդ Շվարցը բողոքներ են ներկայացրել ԱՄՆ կարգավորիչների դեմ SEC-ի կողմից ընկերության դեմ հայց ներկայացնելուց (2020թ․ դեկտեմբեր) առաջ և հետո: Լարսենը 2020թ․ հոկտեմբերին հայտարարեց, որ Ripple-ը կարող է մտածել ԱՄՆ-ն թողնելու մասին՝ հաշվի առնելով բազմաթիվ իշխանությունների «կանոնակարգումը՝ կիրարկման միջոցով» քաղաքականությունը. ընկերության գլխամասը ներկայումս գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, բայց ունի նաև գրասենյակներ Դուբայում և Վայոմինգում:

«Ես ամենևին չեմ կարծում, որ կրիպտոն Վայրի Արևմուտքն է», – ասաց Գարլինգհաուսը ՝ ի պատասխան SEC նախագահ Գարի Գենսլերի կողմից ոլորտի բնութագրմանը: «Կարծում եմ, որ կրիպտոն, անշուշտ, անկայուն ակտիվների դաս է։ Բոլոր ակտիվների դասերն ունեն որոշակի անկայունություն. ես չեմ կարծում, որ կարգավորողի գործն է որոշել, թե ինչպես պետք է այդ անկայունությունը հասանելի լինի սպառողներին և բիզնեսին»:

Ripple-ի և SEC-ի միջև դատական ​​գործը դեռ շարունակվում է, և շատերն ակնկալում են, որ արդյունքները նախադեպ կստեղծեն ԱՄՆ-ում կրիպտոարժույթների, մասնավորապես՝ ալտքոյինների նկատմամբ արժեթղթերի և ապրանքների մասին օրենքների համաձայն:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share