Կրիպտո

Bank of America. «Կրիպտո ձմռան» մտահոգությունները չեն սառեցրել ներդրողների հետաքրքրությունը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտո ձմռան վերաբերյալ մտահոգությունները բացասաբար չեն ազդել ոլորտում ներդրողների հետաքրքրության վրա, ասվում է Bank of America-ի (BAC) երեքշաբթի օրվա զեկույցում: Զեկույցը հետևում է բանկի «Web3 & Digital Assets Day» համաժողովին, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ:

Միջոցառմանը ներկա 160 հաճախորդներից մի քանիսի հետ զրույցները պարզ դարձրին, որ «բլոկչեյն տեխնոլոգիան և թվային ակտիվների էկոհամակարգն այստեղ մնալու են», և բանկը լավատես է մնում հիմնական թվային ակտիվների ընդունման հարցում:

Բանկը նշեց, որ ըստ որոշ բանախոսների՝ ամենանորարար նախագծերը կառուցվել են շուկայի նախորդ անկումների ժամանակ, և որ վերջին անկումները, թեև ցավալի են, «հավանաբար առողջ են երկարաժամկետ հեռանկարում էկոհամակարգի զարգացման համար»:

«Հաճախորդների ներգրավվածությունը շարունակում է աճել, և հիմնական շեշտը դրված է բլոկչեյն տեխնոլոգիայի արագ զարգացման վրա՝ չնայած թոքենների գների անկմանը և վերնագրերին, որոնք հուշում են, թե էկոհամակարգի մահը հասել է», – ասվում է գրառման մեջ:

Միջոցառմանը ելույթ ունեցած մասնակիցներն ասացին, որ կարգավորող հստակությունը չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ և կորպորատիվ ներգրավվածության համար, որը կարող է ի վերջո արագացնել իրական աշխարհում օգտագործումը և հանգեցնել զանգվածային ընդունմանը, քանի որ սպառողների վստահությունը ոլորտում մեծանում է:

Կոնսենսուսային տեսակետ էր, որ ինստիտուցիոնալ ներդրողները և կորպորատիվները պատրաստվում են մուտք գործել թվային ակտիվների էկոհամակարգ, բայց մնում են շքամուտքում, մինչև չստեղծվի համապարփակ կարգավորիչ շրջանակ, ասվում է զեկույցում:

BAC-ն ասում է, որ թվային ակտիվների արտադրանքը կարող է գրավել առաջին միլիարդ օգտատերերին, բայց «հաջորդ միլիարդը, հավանաբար, կպահանջի բարելավված կամուրջներ թղթային արժույթների և կրիպտո էկոհամակարգերի միջև, ինչպես նաև կրիպտոյի հիմքով էկոհամակարգ, որտեղ անհատները դեռևս տեղյակ չեն բլոկչեյն տեխնոլոգիան կիրառող հավելվածների մասին:

Բանկը կրկնել է իր տեսակետը, որ բլոկչեյն տեխնոլոգիան ապահովում է ծրագրային ապահովման ամենակարևոր էվոլյուցիան ինտերնետից ի վեր՝ հավելելով, որ Web3 հավելվածների ձևավորվող էկոհամակարգն ունի «յուրաքանչյուր արդյունաբերություն վերափոխելու ներուժ»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share