Կրիպտո

American Express-ում գնահատել են կրիպտոարժույթների հեռանկարները. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտոարժութային վճարումները իրականություն կդառնան ապագայում, բայց ներկայումս դրանք տնտեսապես ոչ արդյունավետ են։ Այս մասին Cointelegraph-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Եվրոպայում American Express-ի կառավարական կառույցների հետ կապերի տնօրեն Գոնսալո Պերես դել Արկոն։

Նրա խոսքով՝ այս պահին կրիպտովճարումները արդիական չեն մի շարք պատճառներով, այդ թվում փոխանցումային բարձր ուշացումների և առևտրականների՝ թվային ակտիվները չընդունելու հետ կապված։

Նա նշել է, որ ընկերությունում հետաքրքրված են կրիպտոարժեքներ ընդունելու հետ կապված և աշխատում են այդ ուղղությամբ։

«Քանի որ դա ճիշտ ուղղություն է, որը շուկայի մրցակիցները ներգրավում են»,- ավելացրել է նա։

Պերես դել Արկոն հայտնել է, որ American Express-ը «մեծ խաղադրույք» է կատարում կրիպտոարժույթների վրա ներդրումներով և մշակելով օգտագործման մի քանի սցենար՝ Amex Ventures վենչուրային ստորաբաժանման միջոցով։

Օրինակի համար նա բերեց վերջերս Abra հարթակի կողմից կրիպտոարժույթի նվեր քարտի գործարկումը Membership Rewards ծրագրի շրջանակներում:

American Express-ի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ընկերության որոշումն է՝ դեռևս չխորանալ կրիպտովճարումների մեջ. մեծապես կախված է կարգավորումների հետ։

«Անդամակցության պարգևատրումը համեմատաբար պարզ բան է աշխատանքի մեջ և ցածր ռիսկ՝ համեմատած կրիպտոարժույթների օգտագործմամբ այլ վճարային համակարգերի հետ»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականին American Express-ը ներդրումներ է կատարել ինստիտուցիոնալ ներդրողների վրա մասնագիտացված FalconX հարթակի մեջ։ 2021 թվականին վճարային ընկերությունը ավելացրել է ներդրումները Սերիա C-ի ռաունդում՝ 210 միլիոն դոլարով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share