Կրիպտո

FTX-ը չի գնի Robinhood-ը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Reuters-ը գրում է՝ FTX կրիպտոարժութային բորսայի գործադիր տնօրեն Սեմ Բենքման-Ֆրիդը հայտնել է, որ ընկերությունը բանակցություններ չի վարում օնլայն-բրոքեր Robinhood-ը գնելու նպատակով։

Ավելի վաղ՝ Bloomberg -ը ծանոթ իրավիճակի հետ կապված աղբյուրին հայտնել է, որ FTX-ը դիտարկում է Robinhood-ը գնելու հնարավորությունը։

Հրատարակչությունը նաև նշել է, որ վերջնական որոշում չկա և բորսան կարող է հրաժարվել գործարքից։

«Ոչ մի ակտիվ բանակցություն Robinhood-ը միաձուլելու և գնելու վերաբերյալ չի տարվում։ Մենք հիացած ենք Robinhood -ի գործնական հեռանկարներով և նրանց հետ համագործակցելու հավանական միջոցներով»,- հայտնել է Բենքման-Ֆրիդը։ Մայիսին FTX-ի հետ կապ հաստատած ընկերություն Emergent Fidelity Technologies-ը ձեռք է բերել Robinhood-ի 7.6% հատվածը։

Ավելի ուշ Բենքմեն-Ֆրիդը հայտնել է, որ բորսան «միլիարդ» դոլարներ կծախսի այլ ընկերությունների բաժնեմասեր գնելու համար, որպեսզի ընդլայնի իր ապրանքների տեսականին։

Հունիսին FTX -ը գնել է կանադական կրիպտոարժութային հարթակ Bitvo-ն։ ԶԼՄ տեղեկություններով՝ բորսան մի քանի ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են դասական արժեքավոր թղթերի մեջ, բանակցություններ է վարում, ինչպես նաև լեգենդար հարթակ BlockFi-ի բաժնեմասը գնելու հետ կապված։

Նախորդ տարի FTX-ը պայմանավորվել է ճապոնական կրիպտոարժութային բորսա Liquid-ը և իր քույր ընկերությունները գնելու հետ կապված։ Հունիսին այն անվանափոխել են FTX Japan, որը դարձել է Ճապոնիայում հաճախորդների սպասարկման բաժին։

Share