Կրիպտո

Իլոն Մասք. «Ես առաջխաղացնում եմ Dogecoin-ը՝ Tesla-ի և SpaceX-ի աշխատակիցների համար»

Ամերիկացի միլիարդեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրը հայտարարել է, որ կշարունակի առաջխաղացնել մեմ-քոին Dogecoin-ը, քանի որ խոստացել է աշխատակիցներին։ 

Իլոն Մասքը տված հարցազրույցում հայտնել է, որ Tesla-ի և SpaceX-ի աշխատակիցները խնդրել են իրեն աջակցել մեմ-արժույթը, և նա համաձայնել է դա անել իրենց համար։

«Ես մտադրված եմ անձնապես աջակցել Dogecoin-ը, քանի որ իմ շրջապատում բազմաթիվ աղքատ մարդիկ կան, որոնք ինձ քաջալերել են գնել և աջակցել DOGE-ն»։ 

Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը կարծում է, որ եթե ընդունել այդ կրիպտոարժույթը որպես գլոբալ վճարային միջոց, ամբողջ աշխարհի կշահի դրանից։  Մեմ-քոինը որպես Tesla-ի որոշ ապրանքներ գնելու համար վճարման տարբերակ ընդունելու նախաձեռնությունը, դա նրա սեփական ներդրումն է նպատակին հասնելու ճանապարհին, վստահեցրել է Մասքը։ Նրա կարծիքով՝ Dogecoin-ը ավելի լավ է, քան բիթքոինը՝ գործարքների արժեքավորության տեսանկյունից։

«BTC գործարքների արժեքը ցածր է, իսկ վճարը՝ բարձր։ Համենայն դեպս, տիեզերական մակարդակով այն համապատասխանում է որպես խնայման միջոց։ Բայց, ըստ էության, Բիթքոինը չի համարվում գործարքային արժույթի լավ փոխարինող։ Չնայած նրան, որ Dogecoin-ը ստեղծվել է որպես հիմարություն, այն ավելի լավ է համապատասխանում փոխանցումների համար»։

Ապրիլին կրիպտոէքսպերտ և CryptoLaw նախագծի վարող Ջոն Դիտոնը (John Deaton) նախազգուշացրել է Իլոն Մասքին, որ DOGE-ի առաջխաղացումը կարող է համոզել ամերիկյան իշխանություններին, որ այդ ակտիվը համարվում է արժեքավո փաստաթուղթ՝ Մասքի ընկերության ղեկավարության ներքո։ Փետրվարին միլիարդերը անվանել է բիթքոինը ռիսկային ակտիվ, իսկ BTC գնումը իր Tesla ընկերության կողմից իբր կախված չի եղել Մասքի որոշումից։ Հունվարին նա փոխել է իր Թվիթերի նկարագրության հատվածը՝ գրելով մեկ բառ. bitcoin: Դրանից հետո բիթքոինը աճել է 20%-ով և վերադարձել 37.000 դոլար արժեքին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share