Կրիպտո

Թայվանի Կենտրոնական բանկի ղեկավարը խոսել է CBDC-ի աշխատանքների մասին

Թայվանի Կենտրոնական բանկը դեռ աշխատում է ազգային թվային արժույթի (CBDC) վրա, և դրա թողարկման ճշգրիտ ժամկետների մասին խոսելը դեռևս վաղ է։ Այս մասին հայտարարել է կարգավորման ղեկավար Յան Չին-Լոնգը, հաղորդում  է Reuters-ը։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Կենտրոնական բանկն աշխատում է CBDC փորձնական նախագծի վրա։ Պաշտոնյան իր հիմնական խնդիրը համարում է վճարումներ և հաշվարկներ կատարելու հնարավորությունը՝ առանց դեբետային կամ կրեդիտային քարտ օգտագործելու։

Թվային արժույթներին նվիրված ֆորումի ընթացքում Չին-Լոնգը նախանշեց երեք հիմնական խնդիր՝ կապված CBDC-ի հետ.

  • փոխգործակցություն հասարակության հետ և հետադարձ կապի ստացում,
  • կայուն համակարգի ստեղծում,
  • ակտիվի հետ գործառնությունների իրավական բազայի  ձևավորում։

«Դա երկար ժամանակ կպահանջի՝ առնվազն երկու տարի։ Հետո նորից պետք է թեստավորում անցկացնենք»,- ընդգծել է ԿԲ նախագահը։

Նա չի նշել CBDC-ի գործարկման ճշգրիտ ժամկետները, սակայն նշել է, որ Թայվանի բնակիչները սովոր են վճարել կանխիկ:

«Մենք դեռ պետք է առաջ շարժվենք. Ի վերջո՝ ապագայում երիտասարդների մեծ մասը կօգտվի բջջային հեռախոսներից, ուստի պետք է մտածել հաջորդ սերնդի մասին»,- եզրափակել է պաշտոնյան։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share