Կրիպտո

Սնուփ Դոգ․ Ճգնաժամը կնպաստի կրիպտո արդյունաբերությանը

Կրիպտոարժույթների արդյունաբերության ներկայիս ճգնաժամը մաքրել է նրանց, ովքեր չեն պատկանում այս աշխարհին և ովքեր «չարաշահել են հնարավորությունները»: CNBC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը։

Նրա խոսքով՝ բացասական երևույթները երկարաժամկետ հեռանկարում «որոշակի օգուտ» են բերում։ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մեծ արդյունաբերություն ունի անկում, յուրաքանչյուր արդյունաբերություն, որին կարող եք դիտարկել, միշտ դեպրեսիա է ապրում», – ասել է Սնուփ Դոգը:

Ռեփերը հավելել է, որ մեծ ձայնագրման լեյբլներն անխուսափելիորեն կմտնեն web3 և NFT սեգմենտներ, քանի որ «նրանք բոլորը» դիմել են նրա խորհրդին։

«Վաղ թե ուշ բրենդերը պետք է խաղի մեջ մտնեն։ Նրանք պետք է նստեն սեղանի շուրջ և գիտակցեն, որ իրենց կատալոգները և այն իրերը, որոնք նրանք պահում են, ավելի լավ են ծառայում բլոկչեյնում», – ավելացրել է Սնուփ Դոգը:

Նրա խոսքերը հաստատում են ոլորտի խոշոր ներկայացուցիչների շրջանում առաջացող միտումը։ Ավելի վաղ Warner Music Group-ը համագործակցության մեջ էր մտել NFT խաղի՝ Splinterlands-ի մշակողի հետ, իսկ Sony Music-ը 30 մլն դոլարով մասնակցել է MakersPlace NFT հարթակի ներդրումային փուլին։

2021թ․-ի նոյեմբերին Universal Music Group-ը ներկայացրել է Bored Ape Yacht Club (BAYC) հավաքածուի «ձանձրացած կապիկներից» կազմված երաժշտական ​​խումբը։

Սնուփ Դոգն անդրադարձել է նաև Twitter-ի թեմային։ Երաժշտի խոսքով՝ ինքը «շատ բան կփոխեր» հարթակում, եթե հնարավորություն տրվեր։ ChampMedici կեղծանունով ռեփերի որդին, ով մասնակցել է հարցազրույցին, նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցել Իլոն Մասկի հետ, եթե նա փակի սոցցանցը գնելու գործարքը։

Սնուփ Դոգը հայտնի կոլեկցիոն թոքենների ներդրող է Cozomo de’ Medici կեղծանունով: Ռեփերը թողարկել է NFT-ների իր շարքը, ներառյալ համագործակցությունը Nyan Cat մեմերի հեղինակ Քրիս Տորեսի հետ:

Նա նաև հայտարարեց MOBLAND նախագծի՝ մետավերսում մարիխուանայի թվային ֆերմաների ստեղծման և NFT աղանդերի խանութի բացման մասին:

Փետրվարին երաժիշտը հայտարարեց, որ մտադիր է իրեն պատկանող Death Row Records-ը դարձնել առաջին NFT լեյբլը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Սնուփ Դոգն ու Էմինեմը BAYC-ի հետ համատեղ տեսահոլովակ էին թողարկել, որում նրանք հայտնվել էին անիմացիոն կապիկների տեսքով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share