Բիզնես

Շվեյցարական ժամեր արտադրող Breitling-ն այժմ ընդունում է բիթքոյնով վճարումներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող Breitling-ը միավորվել է կրիպտոարժույթով վճարային ծառայությունների մատակարար BitPay-ի հետ՝ իր առցանց խանութում վճարման նոր եղանակը հասանելի դարձնելու համար:

«Շքեղ ժամացույցի ապրանքանիշ Breitling-ն այժմ ընդունում է կրիպտո վճարումներ: Բարի գալուստ #BitPay, մենք ուրախ ենք համագործակցել ձեզ հետ՝ ձեր հաճախորդներին վճարման նոր տարբերակներ ապահովելու համար», – այս երեքշաբթի Twitter-ում գրել է BitPay-ը:

Breitling-ի առաջին ատելյեն ստեղծվել է 1884թ․-ին Շվեյցարիայում անկման պայմաններում։ 24-ամյա Լեոն Բրեյթլինգն այն բացեց Place Neuve 1, Saint-Imier փողոցի վրա: Այդ ժամանակից ի վեր, այն հայտնի է որպես երկրի ամենահայտնի ժամագործներից մեկը: 2017թ․ ապրանքանիշը վաճառվել է CVC Capital Partners մասնավոր կապիտալի ընկերությանը:

Այժմ, հաճախորդները, ովքեր ցանկանում են ձեռք բերել Breitling ժամացույցներ, կարող են իրենց գնումը կատարել բիթքոյնով՝ ինչպես ցանցում, այնպես էլ Lightning-ի միջոցով արտադրողի կայքում՝ BitPay-ի ինտեգրման շնորհիվ:

Breitling-ը միանում է շքեղ բրենդների շարքին, որոնք վերջին ամիսներին քայլեր են կատարում դեպքի կրիպտո աշխարհ։ Շքեղ էլեկտրոնային առևտրի հարթակ Farfetch-ը, Gucci-ի և Balenciaga-ի նորաձևության ապրանքանիշները և ժամագործական ընկերություններ TAG Heuer-ը և Hublot-ն այս տարի հայտարարեցին, որ ավելացրել են բիթքոյնը որպես վճարման տարբերակ:

Բացի նորաձևության արդյունաբերությունից՝ ավտոմեքենաների արդյունաբերությունը նույնպես գրանցել է բիթքոյնի աճ: Հյուսթոնում տեղակայված Post Oak Motor Cars-ը նախորդ տարի ինտեգրել է բիթքոյն ծառայությունները NYDIG-ի միջոցով՝ հնարավորություն տալով հաճախորդներին գնել շքեղ ավտոմեքենաներ բիթքոյնով ապահովված վարկերի միջոցով:

Քանի որ բիթքոյնի էկոհամակարգը զարգանում է և մեծ ժողովրդականություն ձեռք բերում, չնայած անկմանը՝ հայտնի բրենդները պատրաստվում են կապիտալացնել ցանցի այդ արընթաց աճը՝ բիթքոյն օգտատերերին ներկայացվող առաջարկներով: Որքան արդյունաբերությունը հասունանա, այնքան ավելի շատ հնարավորություններ կարող են առաջարկվել սպառողներին, և այնքան ավելի մեծ արժեք կարող է ստեղծվել ապրանքանիշերի և առևտրականների համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share