Կրիպտո

Ուորեն Բաֆեթի կողմից աջակցվող Nubank-ն այժմ 54 մլն հաճախորդների առաջարկում է կրիպտո թրեյդինգ

Ուորեն Բաֆեթի կողմից աջակցվող Nubank-ը՝ աշխարհի խոշորագույն թվային բանկային հարթակներից մեկն, այժմ առաջարկում է կրիպտոարժույթների թրեյդինգ իր բոլոր հաճախորդներին: Բանկը սպասարկում է շուրջ 54 մլն հաճախորդի Բրազիլիայում, Մեքսիկայում և Կոլումբիայում:

«Nubank Cripto-ն անմիջապես Nu հավելվածի միջոցով կրիպտոարժույթներ գնելու և վաճառելու միջոց է»,- գրել է բանկը՝ հավելելով,- Nubank-ի միջոցով կրիպտոարժույթներ գնելու տարբերակն այժմ հասանելի է մեր բոլոր հաճախորդներին։ Թարմացրեք ձեր հավելվածը»:

«Որպեսզի օգնենք ձեզ ավելի ապահով մուտք գործել այս տիեզերք, մենք որոշեցինք նախ առաջարկել շուկայում ամենամեծ կրիպտոարժույթները՝ բիթքոյնը և էթերը», – ավելացրել է բանկը:

Բանկը նաև պարզաբանել է.«Այս գործարկման համար Nubank-ը համագործակցում է կրիպտոարժույթների ոլորտում մասնագիտացած Paxos բորսայի հետ»:

Կրիպտո թրեյդինգի տարբերակը հայտարարվել է մայիսին: Այն առաջին անգամ գործարկվել է Բրազիլիայում:

Nubank-ը նաև մայիսին հայտարարեց, որ Nu Holdings-ը՝ իր մայր ընկերությունը, հատկացրել է իր հաշվեկշռային կանխիկ գումարի մոտ 1%-ը բիթքոյնին:

Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ը Nu Holdings-ի ներկայիս բաժնետեր է: Համաձայն ԱՄՆ Արժեթղթերի և Բորսաների հանձնաժողով (SEC) իր 13F ներկայացման՝ Berkshire-ի ֆոնդերը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներառում էին Nu Holdings-ի բաժնետոմսերը՝ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ: Berkshire Hathaway-ը 500 մլն դոլարի ներդրում է կատարել նաև Nu Holdings-ում անցյալ տարվա հունիսին՝ ընկերության հրապարակումից ամիսներ առաջ:

Բաֆեթը, սակայն, վերջերս ասաց, որ ներդրումներ չի կատարի կրիպտոարժույթներում, քանի որ դրանք ոչինչ չեն արտադրում։ Միևնույն ժամանակ, Berkshire-ի փոխնախագահ Չարլի Մունգերը կարծում է, որ կրիպտոն «հիմարություն և չարիք է»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share