Կրիպտո

Ebay-ը հայտագրում է ապրանքանիշեր, որոնք ներառում են Metaverse, NFT ծառայություններ

Ebay Inc.-ը ապրանքանիշի երկու հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ (USPTO) անցյալ շաբաթ՝ ընդգրկելով NFT-ներին և մետավերսներին վերաբերող ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ:

USPTO-ի կողմից արտոնագրված ապրանքանիշի իրավաբան Մայք Կոնդուդիսը երեքշաբթի թվիթերում գրել է. «Ebay Inc.-ը գալիս է դեպի մետավերս»: Նա բացատրեց, որ փաստաթղթերը ցույց են տալիս էլեկտրոնային առևտրի հսկայի պլանները վիրտուալ ապրանքների շուկաների, իրական և վիրտուալ ապրանքներով առցանց մանրածախ խանութների, NFT-ների, NFT փոխանակումների և NFT առևտրի առնչությամբ: Դիմումների սերիական համարներն են 97473696 և 97473620:

Ebay-ը երկու ապրանքանշային հայտերը ներկայացնելուց մեկ օր առաջ հայտարարեց, որ ձեռք է բերել NFT մարքեթփլեյս Knownorigin-ը: Ինչպես հայտնում է Ebay-ը՝ երկու ընկերությունները գործարքը կնքել են հունիսի 21-ին։

Ebay-ի գործադիր տնօրեն Ջեյմի Յանոնեն ավելի վաղ գրել է. «Ebay-ն առաջին կանգառն է ամբողջ աշխարհում այն ​​մարդկանց համար, ովքեր փնտրում են իրենց հավաքածուի կատարյալ, դժվար գտնվող կամ եզակի պակասող մասնիկը, և այս ձեռքբերումով մենք կմնանք առաջատար կայք, քանի որ մեր համայնքը գնալով ավելացնում է թվային հավաքածուներ»:

Էլեկտրոնային առևտրի հարթակը սկսեց թույլատրել NFT-ի վաճառքները անցյալ տարվա մայիսին՝ որոշումը մեկնաբանելով  դաշտում առկա «ուշադրության մեծ ալիքով»:

Այս ամիս McKinsey and Company-ն հայտարարեղ, որ մինչև 2030թ. մետավերսը կարող է ստեղծել մինչև 5 տրլն դոլար արժողությամբ շուկա: «Մինչև 2030թ. լիովին հավանական է, որ ուղիղ միացմամբ միջոցառումների ավելի քան 50%-ը կարող է անցկացվել մետավերսում»,- նշել է ընկերությունը:

Բացի այդ, ապրիլին անցկացված հարցումը ցույց է տվել, որ մետավերսը կլինի կրիպտոյի համար ամենահայտնի հարթակը, և հարցվածների 70%-ը համաձայն է, որ «կրիպտոարժույթի և բլոկչեյն տեխնոլոգիայի առաջխաղացումները կարևոր նշանակություն կունենան մետավերսի ապագայի ձևավորման համար»: Ավելին, Citigroup-ը կանխատեսում էր, որ մետավերսը հավակնում է դառնալ 13 տրլն դոլար արժողությամբ շուկա մինչև 2030թ. 5 մլրդ օգտատերերի համար, մինչդեռ Goldman Sachs-ը մետավերսի պոտենցյալը գնահատում է 8 տրլն դոլար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share