Կրիպտո

Facebook-ը փորձարկում է NFT-ի ինտեգրացիան. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Meta-ն սկսել է NFT-ներ ներդնել ԱՄՆ որոշ ստեղծագործողների համար իր առաջատար սոցիալական ցանցում՝ Facebook-ում, ըստ Decrypt-ի:

Առաջին հերթին խոսքը գնում է Ethereum և Polygon ցանցերում կոլեկցիոն թոքենների մասին: Այնուհետև կինտեգրվեն նաև Solana-ն և Flow-ն:

Ֆունկցիան ցուցադրվել է Meta Product Manager Navdeep Singh-ի կողմից: Հայտարարության համաձայն՝ օգտատերերն իրենց հաշիվներում կունենան «թվային հավաքածուներ» ներդիր։

Կրիպտո դրամապանակները հնարավոր կլինի կցել հաշիվներին։ Օգտատերերը կկարողանան NFT-ները հրապարակել որպես գրառում:

Մայիսին Meta-ն սկսեց փորձարկել NFT-ի ներդրումը Instagram-ում: Ethereum-ը և Polygon-ը կրկին դարձան առաջին ինտեգրված ցանցերը:

Միացման համար հասանելի դրամապանակներից նրանք նշել են՝ Rainbow-ն, MetaMask-ը, Trust Wallet-ը, Coinbase Wallet-ը, Dapper-ը և Phantom-ը:

Հիշեցնենք, որ հունվարին ԶԼՄ-ները հայտնել էին NFT-ն Instagram-ում և Facebook-ում ինտեգրելու Meta-ի ծրագրերի մասին:

Մարտին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հաստատել էր տեղեկությունը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share