Կրիպտո

«Ուոլ Սթրիթի գայլը» բիթքոինն անվանել է գնաճի դեմ երկարաժամկետ հեդջ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ամերիկացի նախկին բրոքեր Ջորդան Բելֆորթը, որը հայտնի է որպես «Ուոլ Սթրիթի գայլ», կոչ է արել բիթքոին գնել ավելի քան մեկից երկու տարի ժամկետով՝ որպես գնաճի դեմ երկարաժամկետ հեդջ:

Փորձագետի կարծիքով՝ ներդրումային հորիզոնի աճի հետ մեծանում է շահույթ ստանալու հավանականությունը։

«Եթե դուք երեք կամ հինգ տարվա հորիզոն վերցնեք, ես շատ կզարմանամ, եթե դուք չվաստակեք: Բիթքոինի հիմունքները իսկապես ուժեղ են», – բացատրեց նա:

«Նա սահմանափակ առաջարկ ունի։ Քանի որ գնաճը շարունակում է աճել, կգա մի պահ, երբ բիթքոինը կվաճառվի ավելի շատ որպես պահուստի միջոց, այլ ոչ թե աճող բաժնետոմս», – բացատրեց մասնագետը:

Առաջին կրիպտոարժույթի ներկայիս բարձր կորելյացիան Nasdaq ինդեքսի հետ Բելֆորթը բացատրել է ձևավորման փուլով։ Նրա խոսքով, դա արտահայտվում է «իրական ինստիտուցիոնալ սեփականության» բացակայությամբ, որը հնարավոր է լուծել կարգավորումների միջոցով։

«Կրիպտոարժույթների շուկայում դուք կարող եք միջոցներ հայթայթել: Բայց տեղեկատվության բացահայտում չկա, ինչը վաը ելքի վտանգ է պարունակում»,- պարզաբանեց նա։

«Ուոլ Սթրիթի գայլ»-ը  ներդրողներին խորհուրդ է տվել առաջին հերթին ուշադրություն դարձնել թիմի և նախագծի օգտակարության վրա։ Նրա խոսքով, արժե խուսափել նրանցից, ովքեր ի վիճակի չեն մրցակցել ապակենտրոնացված այլընտրանքային միջոցների հետ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Բելֆորթը Shiba Inu և Dogecoin մեմ կրիպտոարժույթներն անվանել է «անպետք և անարժեք»։

Ավելի վաղ՝ նախկին բրոքերը խոստովանել էր, որ «խոշոր XRP սեփականատեր» է եղել:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share