Կրիպտո

Binance-ի գործադիր տնօրենի նոր կանխատեսումները DeFi-ի վերաբերյալ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն նոր կանխատեսում է արել՝ ասելով, որ ապակենտրոն ֆինանսները (DeFi) և ապակենտրոն փոխանակման հարթակները (DEX) երկարաժամկետ հեռանկարում առաջ կանցնեն իրենց կենտրոնացված գործընկերներից:

Bankless YouTube ալիքին տված նոր հարցազրույցում Binance-ի գործադիր տնօրենն ընդգծել է, որ 10 տարի հետո ապակենտրոն բլոկչեյն նախագծերը կգերազանցեն կենտրոնացված ֆինանսներին (CeFi) և կենտրոնացված բորսաներին (CEX):

«Կարծում եմ՝ 5 կամ 10 տարի հետո ապակենտրոն բորսաները ավելի մեծ կլինեն, քան կենտրոնացվածերը… Ավելին՝ 10 տարի հետո DEX-ները և DeFi-ները ավելի մեծ տարածքում կունենան, քան CeFi-ը»:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց այն փաստը, որ չնայած նա կարծում է, որ կենտրոնացված կրիպտո պրոտոկոլները, ի վերջո, կգերակատարվեն ապակենտրոնների կողմից, նա դեռ հավատում է ապագային, որտեղ նրանք կարող են միասին գոյատևել և փոխգործակցել:

Այս վարկածին նա հակված է, քանի որ շատ մարդիկ դեռ կնախընտրեն իրենց հաշիվներ մուտք գործելու ավանդական մեթոդները:

«Կենտրոնացված բորսաների խաղից դուրս գալու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի, բայց կարծում եմ, որ 5 կամ 10 տարի կպահանջվի մինչև DeFi-ն ավելի մեծ կլինի, քան կենտրոնացվածները, բայց կենտրոնացվածները կշարունակեն դեր խաղալ դեռ շատ տասնամյակների ընթացքում»:

Նա շանունակեց՝ ընդգծելով հետևյալը.«Դեռ շատ մարդիկ կան, ում ավելի հարմարավետ է կիրառել էլեկտրոնային փոստ և գաղտնաբառ: Եթե ​​հարցնեք իմ ծնողների սերնդին, ապա նրանք կնախընտրեն էեկտրոնային փոստ և գաղտնաբառ օգտագործել USB կրիչի փոխարեն՝ իրենց անձնական բանալիների կոդավորված կրկնօրինակումներն անելու բաշխված եղանակով»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share