Կրիպտո

Կրիպտո վերլուծաբանը կանխատեսում է շուկայի մոտալուտ աճը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Bluntz կեղծանունով հայտնի կրիպտո վերլուծաբանը կարծում է, որ ETH-ի և BTC-ի դրույքաչափերի ներկայիս պահվածքը վկայում է կրիպտոարժույթների շուկայի մոտալուտ լայնածավալ աճի մասին:

Bluntz-ը իր կարծիքը հիմնավորում է էթերային աղյուսակի 0,618 Ֆիբոնաչիի մակարդակից վստահ վերադարձի վրա: Իրավիճակը նման է բիթքոյնի դեպքին, որտեղ կա «կառուցողական շուկայի արձագանք»։

«Հիանալի ցատկ 0.618-ից ETH-ում, կարծես թե այն կաճի մինչև 1,400 դոլար կամ նույնիսկ ավելի բարձր: Միանշանակ կարող եմ ասել, որ անկայունությունը նվազում է. այս մակարդակից հզոր հետադարձի համար պահանջվում է մի քանի օր կոնսոլիդացիա: Ամեն օր բիթքոյնների աղյուսակը կարծես մետաղադրամների աճող հզոր կուտակում լինի: Ես դեռ չգիտեմ՝ արդյոք 19,000 դոլարը երկարաժամկետ կամ միջնաժամկետ շուկայական հատակն է, բայց BTC-ն կբարձրանա մինչև 24,000 դոլար»,- գրել է վերլուծաբանը Twitter-ում:

Ավելի վաղ Glassnode-ը հայտարարել էր, որ այժմ կրիպտոարժույթների շուկան գործնականում ազատվել է մարժան թրեյդերներից և «զբոսաշրջիկներից»: Մնացել են միայն հոդլերները։ Նմանատիպ կարծիք է հայտնում JPMorgan-ի վերլուծաբանների թիմը, սակայն նրանք կարծում են, որ կրիպտո շուկան դեռ կարող է անկում ապրել կարճաժամկետ հեռանկարում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share