Կրիպտո

Ջասթին Սանը կծախսի մինչև 5 միլիարդ դոլար կրիպտոընկերությունը փրկելու համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Tron-ի հիմնադիր Ջասթին Սանը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 5 միլիարդ դոլար հատկացնել կրիպտոարժութային ընկերություններին թվային ակտիվների շուկայում ճգնաժամի պայմաններում փրկելու համար: Այս մասին հայտնում է The Block-ը։

Ըստ Սանի՝ բազմաթիվ ընկերություններ արդեն դիմել են օգնության խնդրանքով նրա՝ համապատասխան թվիթից հետո։

Սանը պատմել է, որ Tron-ը ներգրավել է ներդրումային բանկ՝ պոտենցիալ գործարքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար: Նա հրաժարվել է բացահայտել ֆինանսական հաստատության անունը՝ չհրապարակելու համաձայնագրի պատճառով:

5 միլիարդ դոլարը կներառի և՛ Սանի անձնական միջոցները և՛ Tron-ի ակտիվները: Նա նաև նշել է մեծ լսարան ունեցող հարթակների նկատմամբ հետաքրքրության մասին։

«Կարծում եմ, որ ներկայիս դե-լեվերիջի գործընթացն ավարտել է իր վատագույն շրջանը: Այսպիսով, մենք պարզապես պետք է մաքրվենք և առաջ գնանք: Իհարկե, ես չեմ կարծում, որ շուկան սուպեր աճ կգրանցի», – ավելացրեց Սանը:

Հիշեցնենք, որ մայիսին FTX բիթքոինների բորսայի ղեկավար Սեմ Բենքմեն-Ֆրիդը խոստացել էր «միլիարդներ» ծախսել այլ ընկերությունների բաժնետոմսեր գնելու համար։

Հունիսին Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն համարել է կրիպտո ձմեռը համապատասխան ժամանակ բիզնեսի հետագա զարգաման համար՝ տարբեր ձեռքբերումների միջոցով: Հուլիսին նա խոսել է ավելի քան 50 ընկերությունների հետ «փրկարարական բանակցություններ» է տարել:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share