Կրիպտո

Ջրի թոքեն, էկոլոգիական ավիավառելիք և այլ բլոքչեյն-նախաձեռնություններ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բլոքչեյն տեխնոլոգիան շարունակում է մնալ ամենաթեժ թրենդներից մեկը՝ ֆինանսական, պետական ​​և առևտրային կազմակերպությունների շրջանում ամբողջ աշխարհում: ForkLog առցանց հարթակն առաջարկում է վերջին  ամենահետաքրքիր նախաձեռնությունների անդրադարձը:

Հարավային Աֆրիկան ​​կսկսի ջրի մատակարարումը բլոքչեյնով

Հարավաֆրիկյան H20 Securities ընկերությունը 150 միլիոն դոլար է հավաքել GEM Digital-ից՝ H20N թոքենի վաճառքի միջոցով, որն ապահովում է բլոքչեյնով աշխատող քաղցրահամ ջրի պաշար:

«Ջուրը երկրի վրա ամենակարևոր հանածոն է, և մեր կողմից դրա կառավարումը չափազանց կարևոր է մարդկության համար», – ասում է H20 Securities-ի ղեկավար Ջուլիուս Սթայնը:

Նրա կարծիքով, ավանդական և ապակենտրոնացված ֆինանսների ուժեղ կողմերի համադրումը կապահովի մատչելի և արագ ջրամատակարարում։

Shell-ը գործարկում է բլոքչեյն-հարթակ վառելիքի առևտրի համար

Shell նավթային ընկերությունը գործարկել է բլոքչեյնի վրա հիմնված Avelia հարթակը՝ ածխածնային-չեզոք ավիացիոն վառելիքի վաճառքի համար։ Այս մասին հայտնում է Business Green-ը։

Նախաձեռնությունը մեկնարկել է Accenture խորհրդատվական ընկերության և Amex FMT տուրիստական ​​գործակալության հետ համատեղ:

Հարթակը մեկ էկոհամակարգում կմիավորի ածխածնային վարկեր տրամադրողներին՝ ռեակտիվ վառելիքի, ավիաընկերությունների և բեռնափոխադրողների համար: Բլոքչեյնը կապահովի տվյալների անվտանգությունն ու թափանցիկությունը։

Ածխածնային վարկերի վաճառքը կնպաստի ոլորտի «դեկարբոնիզացմանը» և ավիաընկերությունների անցմանը կայուն վառելիքի:

Իտալիան 46 միլիոն դոլար կհատկացնի բլոքչեյն-նախագծերի համար

Իտալիայի տնտեսական զարգացման նախարարությունը 46 միլիոն դոլար պետական ​​սուբսիդիաներ կհատկացնի բլոքչեյնի վրա հիմնված նախագծեր մշակող ընկերություններին։

Դիմումների ընդունումը կսկսվի 2022 թվականի սեպտեմբերին։ Յուրաքանչյուր ընկերություն կարող է ակնկալել 500,000-ից մինչև 2 միլիոն եվրո գումար՝ պայմանով, որ միջոցներն օգտագործվեն կոնկրետ ոլորտներում, օրինակ՝ առողջապահությունում:

Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ջանկառլո Ջորջեթին բացատրել է, որ կառավարությունը խրախուսում է արտադրական համակարգերի արդիականացումը կառավարման մոդելների միջոցով, որոնք «ավելի փոխկապակցված են, արդյունավետ, անվտանգ և արագ»:

Tata Steel-ը կինտեգրի բլոքչեյն՝ պողպատի մատակարարումներին հետևելու համար

Բրիտանական պողպատ արտադրող Tata Steel-ը համագործակցել է iov42 ստարտափի հետ՝ աշխատելու պողպատի մատակարարման շղթաներին հետևելու բլոքչեյն լուծման վրա:

Նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը թվային անձնագիրն է, որը ներառում է Tata Steel-ի հաճախորդների հետադարձ կապի ստացումը։

Ընկերության նոր արտադրանքի զարգացման մենեջեր Ռիչարդ Քլարկը ասել է, որ ընկերությունը կուսումնասիրի բլոքչեյնի հնարավորությունները՝ «հաղթահարելու առկա խոչընդոտները» պողպատի բիզնեսում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share