Կրիպտո

Թոփ 10 բջջային հավելվածներ՝ կրիպտո առևտրի և փոխանակման համար 2022թ-ին

Կրիպտո առևտրում այսօր կարևոր է օգտագործել առևտրի/փոխանակման բջջային հավելված, որը կարող է առաջարկել հետևյալ հատկանիշների մեծ մասը, եթե ոչ բոլորը. հեշտ օգտագործելի, հարմար, մատչելի վճարներ, հիանալի ինտերֆեյս,  և ժամանակին համապատասխան առևտրային գործիքներ և այլն:

Նաև, տարիների ընթացքում մասնավոր հարցումները ցույց են տվել, որ փորձառու առևտրականների մեծամասնությունը բջջային առևտուրը շատ ավելի հարմար է համարում: Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 լավագույն բջջային հավելվածների ցանկը, որոնք պետք է հաշվի առնել 2022 թվականին կրիպտո առևտրի և փոխանակման համար:

1. Bybit

Bybit-ը կրիպտո փոխանակման հարթակ է, որը ստեղծվել է 2018 թվականին և ներկայումս ունի ավելի քան 6 միլիոն գրանցված օգտատեր: Փոխանակումը եզակի է տարբեր պատճառներով, որոնցից մեկը բազմալեզու համայնքի աջակցությունն է, որը փոխանակումը դարձնում է իսկապես առանց սահմանների:

Bybit-ը թույլ է տալիս օգտատերերին  ոչ միայն գնել և առևտուր անել կրիպտո ակտիվներով՝ օգտագործելով գերարագ շարժիչը, այն նաև առաջարկում է տարբեր վաստակելու ծրագրեր՝ անհատ վաճառողների պորտֆոլիոները խթանելու համար: Հատկանշական է, որ կա «Bybit Savings», որը երաշխավորում է եկամտաբերություն և միջոցների դուրսբերում ցանկացած պահի. կան նաև «իրացվելիության մայնինգ» և «DeFi mining» տարբերակներ ներդրողների համար:

2. Binance

Binance հարթակն ունի ամենաշատ գրանցված օգտատերերի թիվը՝ ավելի քան 90 միլիոն՝ միևնույն ժամանակ ապահովելով ավելի քան 600 առևտրային կրիպտոարժույթների հասանելիություն: Օգտատերերը ոչ միայն կարող են կրիպտո առևտուր անել, այլ նաև կատարեն փոխանցումներ, խաղադրույք և այլն:

3. Crypto.com

Crypto.com-ը, որը ներկայումս ունի ավելի քան 50 միլիոն օգտատեր, առաջարկում է երկու կատեգորիայի ծառայություններ. առաջինը՝ հնարավորություն է տալիս օգտատերերին գնել և վաճառել կրիպտո և NFT-ներ և կատարել վճարումներ՝ օգտագործելով հավելվածի հատուկ վճարային պորտալը:

4. FTX Exchange

FTX բորսայի արժեքը գերազանցում է 32 միլիարդ դոլարը, ներկայումս երկրորդ ամենամեծ բորսանն է Binance-ից հետո: Կրիպտո-առևտրից բացի, FTX-ը օգտվողներին առաջարկում է նաև մուտք գործել այլ առաջադեմ առևտրային շուկաներ, ներառյալ ֆյուչերսները, բաժնետոմսերը, արտարժույթը և մարժա առևտուրը:

5. e-Toro

eToro-ն հարթակ է, որտեղ մարդիկ կարող են ներդրումներ կատարել ակտիվներում, ինչպես նաև կապ հաստատել աշխարհի բոլոր մարդկանց հետ: Պատկերացրեք՝ eToro-ն Instagram է, բայց նախատեսված առևտրի համար. այստեղ դուք կարող եք կիսվել առևտրային ռազմավարություններով գործընկեր առևտրականների հետ:

5. Kraken

Kraken-ը բիթքոինի և կրիպտոարժույթի բորսա է, որն ունի տարբեր կրիպտո առևտրային գործիքների հասանելիություն՝ ներառյալ խաղադրույքը, իրացվելիության միավորումը, ինդեքսները, ֆյուչերսները, OTC և մարժա առևտուրը:

6. BlockFi

BlockFi հարթակի որոշ առանձնահատկություններից են՝հատուկ կրիպտոարժույթի փոխանակում, որտեղ օգտատերերը կարող են գնել, վաճառել և վաստակել հարթակի լայնածավալ եկամուտների նախաձեռնություններից, ինչպիսիք են BlockFi գործընկեր ծրագիրը, ուղղորդման ծրագիրը և վերջին թարմացումը` BlockFi Crypto Card-ը:

7. Bitfinex

Bitfinex-ը կոչվում է «թվային ակտիվների առևտրի տուն» և կենտրոնացած է հիմնականում երկու կատեգորիայի օգտատերերի՝ առևտրականների և վարկատուների վրա: Bitfinex-ը տրամադրում է ժամանակակից առևտրային գործիքներ, ինչպես նաև ինտեգրված նորարարական տեխնոլոգիաներ, որը դարձնում է կրիպտո առևտուրը առանց դժվարությունների:

8. Bitstamp

Լյուքսեմբուրգում հիմնված Bitstamp-ը ամենաերկարակյաց կրիպտո բորսաներից մեկն է, որը սկսել է գործել դեռևս 2011 թվականին՝ Bitcoin-ի գործարկումից երկու տարի անց: Այստեղ կրիպտո առևտուր իրականացնողները կարող են մուտք գործել և փոխանակել մինչև 54 կրիպտոարժույթ:

9. Robinhood

Robinhood-ը «առանց միջնորդավճարի բաժնետոմսերի առևտրի և ներդրումների հավելված» է: Այժմ, բացի ավանդական ներդրողներին աջակցություն առաջարկելուց, կրիպտո առևտրականները կարող են նաև մուտք գործել հատուկ շուկա՝ կրիպտո առևտուր իրականացնելու նպատակով:

Share