Կրիպտո

KPMG-ն աուդիտ կանցկացնի նոր` ֆունտով ապահովված GBPT սթեյբլքոինով

Ըստ Միջազգային հաշվարկների բանկի տվյալների՝ օրական շրջանառության առումով բրիտանական ֆունտը (GBP) չորրորդն է աշխարհում` որպես  ամենավաճառվող ազգային արժույթը:

Ֆինտեխ Blackfridge ընկերությունը գործարկել է նոր սթեյբլքոին, որն ամբողջությամբ ապահովված է բրիտանական ֆունտով (GBP)՝ պոտենցիալ դուռ բացելով Միացյալ Թագավորությունում և նրա Crown Dependencies-ում՝ թվային ակտիվների ավելի լայն ընդունման համար:

Նոր գործարկված «poundtoken»-ը, որը վաճառվում է «GBPT» նշանով, հասանելի կլինի առևտրի համար Gate.io, Bittrex Global և Uniswap բորսաներում, երկուշաբթի հայտարարել է blackfridge-ը: Նշվում է, որ GBPT-ն ամբողջությամբ ապահովված է բրիտանական ֆունտով, ինչը նշանակում է, որ թողարկված յուրաքանչյուր թոքեն կունենա պահուստներում պահվող համարժեք արժեք:

GBPT-ի պահուստային կարգավիճակը կարգավորվում է Մեն կղզու ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից, որը վերահսկում է ավանդների և ներդրումային բիզնեսները ինքնակառավարվող British Crown Dependency-ում: Մեծ քառյակի KPMG ընկերությունը ամեն ամիս կիրականացնի poundtoken-ի պահուստների աուդիտ:

Նիկոլաս Մեյբինը, poundtoken-ի գլխավոր գործառնական տնօրենն ասել է, որ սթեյբլքոինները դարձել են «կրիպտո ոլորտի անբաժանելի մասը»: Սթեյբլքոիններն ի սկզբանե ստեղծվել են կրիպտոարժույթների օգտագործողներին առևտրային ծառայությունների համար հուսալի ելքերով ապահովելու համար: Տարիների ընթացքում դրանց օգտագործման դեպքերն աճել են՝ ներառելով վճարումներ, փոխանցումներ, վարկավորում և պահուստային ծառայություններ: Որպես այդպիսին, սթեյբլքոինները անբաժանելի դեր են խաղում ապակենտրոնացված ֆինանսների կամ DeFi շուկայում:

Ըստ Միջազգային հաշվարկների բանկի կամ BIS-ի՝ բրիտանական ֆունտը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթներից մեկն է: BIS-ի 2019 թվականի Կենտրոնական բանկի եռամյա հետազոտությունը ցույց է տվել, որ ֆունտ ստեռլինգի մասնաբաժինը արտաբորսային արտարժույթի համաշխարհային շրջանառության մեջ կազմում է 12,8%, ինչը  ակտիվ արժույթների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը:

Ի լրումն ֆունտով ապահովված սթեյբլքոինի, կրիպտոշուկան վերջերս ականատես եղավ եվրոյի վրա հիմնված կայուն ակտիվի գործարկմանը: Ինչպես հաղորդում է Cointelegraph-ը, USD Coin (UDC) թողարկող Circle Internet Financial-ն այժմ ունի լիովին պահուստավորված եվրոյին կապված սթեյբլքոին, որը հասանելի է առևտրի համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share