Կրիպտո

ԵԿԲ-ում սթեյբլքոինները անվանել են վճարային անպետք միջոցներ

«Սթեյբլքոինները» որպես վճարման միջոց անգործնական են, և դրանց ներկայիս ձևը հարմար չէ իրական տնտեսության մեջ օգտագործելու համար: Այս մասին ասվում է ԵԿԲ-ի ֆինանսական կայունության մասին զեկույցում։

Վերլուծաբանները եզրակացրել են, որ կարգավորող վերահսկողության բացակայությունը և որոշ ալգորիթմական սթեյբլքոինների փլուզումը, ինչպիսին TerraUSD-ն է, մատնանշում են «վարակման» ազդեցությունները, որոնք նման ակտիվները կարող են առաջացնել ֆինանսական համակարգում:

«Ամենախոշոր «սթեյբլքոինները» կատարում են իրացվելիության կարևոր գործառույթ […] Սա կարող է լայնածավալ ազդեցություն ունենալ թվային ակտիվների շուկաների վրա, եթե առաջանա աշխատանքի խափանում կամ վստահության կորուստ», – ասվում է զեկույցում:

ԵԿԲ-ն «անգործնական» է համարել սթեյբլքոինների օգտագործումը որպես վճարման միջոց։ Արագությունն ու արժեքը, ինչպես նաև դրանց փոխակերպման պայմանները «անհամարժեք են տնտեսության իրական հատվածում վճարումներում օգտագործելու համար»,- նշել են մասնագետները։

Վերլուծաբաններն առաջարկել են մշակել մի շարք վերահսկիչ և կարգավորող միջոցներ՝ մեղմելու սթեյբլքոինների հետ կապված ֆինանսական կայունության ռիսկերը:

Զեկույցում ասվում է, որ նրանց ներթափանցումը տարածաշրջան սահմանափակ է. եվրոպական վճարային ծառայություններ մատուցողները մեծ ակտիվություն չեն ցուցաբերել։

Հիշեցնենք, որ MiCA-ի դրույթների համաձայն՝ «սթեյբլքոիններ» թողարկողներից կպահանջվի պահպանել խիստ գործառնական և տնտեսական կանոններ՝ օրական 200 միլիոն եվրոյի չափով գործարքների ծավալի սահմանափակումներով:

Ավելի վաղ ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ բոլոր կրիպտոարժույթները և սթեյբլքոինները համապատասխանում են սպեկուլյատիվ ակտիվների սահմանմանը, և դրանք որպես արժույթներ ճանաչելը տեղին չէ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share