Կրիպտո

Կրիպտո նախագծերը 2-րդ եռամսյակում հաքերների պատճառով կորցրել են ավելի քան 670 միլիոն դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ըստ Immunefi պլատֆորմի փորձագետների՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կրիպտո նախագծերի ընդհանուր կորուստները հաքերից և խարդախություններից կազմել են 670,698,280 դոլար:

Փորձագետներն այդ ժամանակահատվածում հաշվել են 50 միջադեպ, որից 49-ը կապված է DeFi արձանագրությունների հետ: Կորուստների հիմնական բաժինը՝ 96,62%-ը, կապված է հաքերների հետ։

Եռամսյակում վնասի մեծ մասը կրել են չորս նախագծեր.

  • Beanstalk – 181 միլիոն դոլար,
  • Harmony –  100 միլիոն դոլար,
  • Mirror Protocol – 90 միլիոն դոլար,
  • Rari Capital – 80 միլիոն դոլար:

Immunefi-ի մասնագետները նշել են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հաքերների գործողություններից կրիպտո նախագծերի կորուստներն աճել են մոտավորապես մեկուկես անգամ։

2022 թվականի առաջին եռամսյակում հաքերները և խաբեբաները տարբեր արձանագրություններից հանել են ավելի քան 1.22 միլիարդ դոլար: Ամենամեծ հաքերները եղել են Wormhole և Ronin միջադեպերը՝ համապատասխանաբար 319 միլիոն և 625 միլիոն դոլար:

Մայիսին Wormhole թիմը Immunefi-ի միջոցով 10 միլիոն դոլար վճարեց սպիտակ հաքերին, ով արձանագրության մեջ հայտնաբերեց կարևոր խոցելիություն: Սա առավելագույն պարգևն է նախագծի շրջանակներում: Միայն MakerDAO-ն է նույնն առաջարկում:

Հիշեցնենք, որ ըստ Atlas VPN-ի, տարեսկզբից կրիպտոարդյունաբերության վրա թիրախավորված հաքերները 175 նախագծերի կոտրման արդյունքում գողացել են 1.97 միլիարդ դոլարի ակտիվներ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share