Կրիպտո

BitMEX-ը հետաձգել է սեփական թոքենի ցուցակագրումը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտոարժույթների բորսա BitMEX-ը հետաձգել է սեփական BMEX թոքենի ցուցակագրումը` վկայակոչելով «շուկայական ոչ իդեալական պայմանները»:

«Մենք որոշել ենք հետաձգել BMEX-ի ցուցակագրումը, քանի որ սպասում ենք կրիպտո շուկայի ընդհանուր պայմանների բարելավմանը: Ինչու՞։ Մենք ցանկանում ենք ցուցակագրել BMEX-ը այնպիսի միջավայրում, որը նրան տալիս է ձեզ պարգևատրելու լավագույն հնարավորությունը՝ մեր համայնքը: Շնորհակալություն համբերության համար և մնացեք մեզ հետ», – ասված է BitMEX-ի հրապարակած հաղորդագրության մեջ:

Հարթակը որոշումը բացատրել է որպես իր օգտատերերին լավագույնս պարգևատրելու ցանկություն։

«Մենք կենտրոնացած ենք ապագայի վրա, BMEX ցուցակագրումը մնում է առանցքային առաջնահերթություն», – ասել են հարթակի ներկայացուցիչները:

2021 թվականի դեկտեմբերին BitMEX-ը հայտարարեց իր սեփական թոքենի թողարկման մասին: 2022 թվականի հունվարի 31-ին հարթակի օգտատերերը էյրդրոփի արդյունքում ստացել են 1.5 միլիոն BMEX:

Ընդհանուր առմամբ, BitMEX-ը հինգ տարվա ընթացքում կբաշխի 450 միլիոն BMEX: Ենթադրվում է, որ թոքենների մեծ մասը կծախսվի օգտատերերին պարգևատրելու և էկոհամակարգի զարգացման վրա։ Դրա համար բորսան կպահպանի թողարկման 45%-ը։

Ակտիվների սեփականատերերը կստանան մի շարք արտոնություններ, այդ թվում՝

  • զեղչեր առևտրային վաճառակատարման վրա.
  • դրամական միջոցների դուրսբերման դեպքում փոխհատուցման վճարումներ.
  • BitMEX Earn-ում ավանդների ավելի բարձր շահութաբերություն;
  • նոր ապրանքների արտոնյալ պայմաններով վաղաժամ հասանելիություն;
  • անվճար հասանելիություն դեպի BitMEX Academy վերապատրաստման դասընթացներ:

Բորսան մտադիր է եռամսյակային կտրվածքով հետ գնել և այրել թոքենների մի մասը:

Հիշեցնենք, որ ցուցակագրումը պետք է իրականացվեր կրիպտոարժույթներով սփոթային առևտրի հարթակի գործարկումից հետո:

2021 թվականի գարնանը BitMEX-ի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Հեփթները ներկայացրել է հարթակի զարգացման թարմացված ռազմավարությունը, ըստ որի՝ ակնկալում է դառնալ կրիպտոարժույթների աշխարհի առաջատար բորսան։ Մասնավորապես, հարթակում պետք է հայտնվեն կրիպտոակտիվների առևտրի և պահառության ծառայություններ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share