Կրիպտո

Rockfeller International-ի նախագահ. «Bitcoin-ը շուտով կվերադառնա իր աճին». Կրիպտո՝ Bybit-ի հետ

Rockfeller International-ի գործադիր տնօրեն և նախագահ, Morgan Stanley-ի նախկին գլխավոր ստրատեգ Ռուչիր Շարման կարծում է, որ բիթքոյնը (Bitcoin) շուտով կվերադառնա աճի փուլ և կնվաճի նոր բարձունքներ:

Ռուչիր Շարման հիշեցրեց Amazon-ի հետ կապված իրավիճակը 2000-ականների սկզբին՝ dot-com փուչիկի ժամանակ, երբ մանրածախ վաճառքի բաժնետոմսերի գինն անկում ապրեց 90%-ով։ Այնուամենայնիվ, բաժնետոմսերն այնուհետ վերադարձան, և հաջորդ 20 տարիների ընթացքում աճեցին ևս 300 անգամ: Rockfeller International-ի թոփ-մենեջերը կարծում է, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել առաջին կրիպտոարժույթի դեպքում:

Շարման նշել է, որ բիթքոյնը և կրիպտոարժույթները դարձել են «համաշխարհային սպեկուլյատիվ մոլուցքի» զոհ։ Միևնույն ժամանակ, փոխառվող միջոցների մասնաբաժնի կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել, և առաջիկա 6 ամիսներին բիթքոյնի փոխարժեքը կարող է էլ ավելի նվազել՝ ֆոնդային բորսայի անկման ֆոնին։ Շարման հիշեցրել է, որ արժեթղթերի շուկայում անկման միտումը սովորաբար տևում է մոտ 1 տարի, իսկ ինդեքսները անկում են ապրում 35%-ով։ Այս պահին շուկան նվազել է ընդամենը 20%-ով։

«Չէի ասի, որ մենք արդեն հատակին ենք։ ԱՄՆ-ում անկման միտումը, որն ամբողջ աշխարհում ռիսկային ակտիվների պահանջարկի շարժիչ ուժն է, դեռ շարունակվում է»,- ասել է Շարման:

Rockfeller International-ի նախագահի խոսքով՝ այժմ ԱՄՆ դոլարի դիրքը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, սպառնալիքի տակ է։ Միևնույն ժամանակ, նա մրցակիցներ չի տեսնում ֆիատ արժույթների կողմից, բայց «հնարավորությունների պատուհան» է բացվել բիթքոյնի և այլ կրիպտոարժույթների համար։ Շարման կարծում է, որ երեքից հինգ տարվա ընթացքում առաջատար կրիպտոարժույթները շատ ավելի կայուն կդառնան, ինչը թույլ կտա նրանց ետ մղել ԱՄՆ դոլարը:

Նախկինում Ռուչիր Շարման ասել էր, որ բիթքոյնը միանգամայն ունակ է փոխարինել ԱՄՆ դոլարը վճարումների ոլորտում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share