Կրիպտո

Ethereum-ն ունի Bitcoin-ից արժեքով առաջ անցնելու բոլոր հնարավորությունները. Կրիպտո՝ Bybit-ի հետ

DeFi-ի հետազոտող Վիվեկ Ռամանը հայտնել է, որ Ethereum-ի անցումը Proof-of-Stake (PoS)-ին թույլ կտա ETH-ին գերազանցել BTC-ին արժեքով:

Twitter-ի գրառման մեջ Վիվեկ Ռամանը շեշտել է, որ առաջիկա անցումը դեպի «կանաչ» բլոքչեյն երաշխավորում է Ethereum-ին ավելի լավ տնտեսական կառուցվածք խելացի պայմանագրային հարթակի համար, Ethereum-ի գնաճի իջեցում և բարելավված անվտանգություն:

PoS-ին անցնելուց հետո Ethereum-ը կհամարվի թվային պարտատոմս, իսկ հիմքում ընկած ակտիվը կօգտագործվի որպես գրավ։ Ethereum-ի երկար սպասված անցումը PoS-ին կարող է որոշիչ լինել կրիպտոարժույթների արդյունաբերության համար, քանի որ այն զգալիորեն կնվազեցնի երկրորդ ամենամեծ բլոքչեյնի էներգիայի սպառումը:

Ներկայումս հայտնի չէ, թե կոնկրետ երբ Ethereum-ը կանցնի PoS-ի: Ավելի վաղ Վիտալիկ Բուտերինը կրիպտո համայնքին հավաստիացրել էր, որ օգոստոսին բլոքչեյնը կանցնի Proof-of-Stake կոնսենսուսի ալգորիթմին: Իսկ BTC.TOP-ի հիմնադիր և հայտնի չինացի մայներ Ցզյան Չժոերը կանխատեսել է, որ Ethereum-ի անցումը «կանաչ» բլոքչեյնին տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Հիշեցնենք, որ դեռ հունիսի սկզբին Ethereum Ropsten թեստային ցանցը հաջողությամբ անցել է PoS կոնսենսուսի ալգորիթմին: Այժմ գործարքների հաստատման համար պատասխանատու են ոչ թե մայներները, այլ վալիդատորները: Որպես փորձնական ցանցի անցման մաս, Proof-of-Work (PoW) վրա հիմնված Ropsten շղթան և Proof-of-Stake Beacon Chain «ազդանշանային շղթան» միավորվել են:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share