Կրիպտո

Անգլիայի բանկը կոչ է արել կարգավորել կրիպտոարժույթները ավանդական շուկայի ձևով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտոարժույթները պետք է կարգավորվեն այնպես, ինչպես ավանդական ֆինանսները՝ ոլորտում ռիսկերը նվազեցնելու և ներդրողների վստահությունը բարձրացնելու համար:

Այս մասին հայտնել է Անգլիայի բանկի ղեկավարի տեղակալ Ջոն Քանլիֆը։

Մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնյան հիշեց Terra էկոհամակարգի փլուզման մասին։ Նրա խոսքով՝ թվային ակտիվները չեն կարող պահպանել իրենց արժեքն ու կայունությունը՝ սթրեսներ առաջացնելով շուկաներում։

«Ինձ համար սա ընդգծում է այն փաստը, որ մենք այժմ պետք է գործի դնենք կարգավորող համակարգ, որը կկառավարի այս ռիսկերը կրիպտո աշխարհում այնպես, ինչպես մենք կառավարում ենք դրանք սովորական աշխարհում», – ասել է Քանլիֆը:

Նա խոստովանեց, որ կրիպտոարժույթներն ունեն «ֆինանսական համակարգում օգտագործման իրական ներուժ»: ԿԲ փոխնախագահը, սակայն, չբացառեց, որ կանոնները պետք է «հարմարեցվեն» ոլորտին՝ ավանդական ֆինանսական համակարգից տարբերություններ ունենալու պատճառով։

Ավելի վաղ Անգլիայի բանկը հայտարարել էր թվային ակտիվների շուկայի մոնիթորինգի կարևորության մասին: Կարգավորողը նաև կոչ է արել ուժեղացնել նորմատիվ-իրավական կարգավորումներն այս ուղղությամբ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share