Կրիպտո

Celsius-ը հայտարարել է սնանկ ճանաչվելու մասին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կրիպտո վարկավորման հարթակ Celsius Network-ը և նրա որոշ դուստր ձեռնարկություններ սնանկության հայտ են ներկայացրել Նյու Յորքի դատարան:

Հայտը ներկայացված է Միացյալ Նահանգների սնանկության օրենսգրքի 11-րդ գլխի համաձայն: Ընկերությունը հույս ունի, որ վերակազմավորումը «առավելագույնի կհասցնի արժեքը բոլոր շահագրգիռ կողմերի համար»:

«Այսօրվա խնդրագիրը հետևում է Celsius-ի անցած ամսվա դժվարին, բայց անհրաժեշտ որոշմանը` կասեցնելու դուրսբերումները, փոխանակումները և փոխանցումները հարթակում` իր բիզնեսը կայունացնելու և հաճախորդներին պաշտպանելու համար», – հայտարարել է ընկերությունը:

Celsius-ը հայտնել է, որ ունի 167 մլն դոլար կանխիկ գումար՝ իրացվելիություն ապահովելու համար՝ վերակազմավորման գործընթացում որոշակի գործառնությունների աջակցելու համար:

Ընկերությունն ընդգծել է, որ հայտի ներկայացումից հետո հարթակի վրա գործառնությունների մեծ մասը կասեցված է, սակայն այն կշարունակի աշխատել։

Հուլիսի 13-ին Celsius-ը մարեց DeFi պրոտոկոլ Compound-ի վերջին խոշոր վարկը և WBTC-ից հանեց 200 մլն դոլարից մի փոքր պակաս, իսկ նախորդ օրը՝ Aave արձանագրության վարկը՝ ազատելով ավելի քան 400,000 stETH գրավ:

Ըստ CoinGecko-ի՝ հայտարարության ֆոնին CEL թոքենի գինը նվազել է 17%-ով:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին հարթակը կասեցրել է միջոցների դուրսբերումը, փոխանակումը և հաշիվների միջև փոխանցումները: Այնուհետ ընկերությունը դա բացատրեց «շուկայական ծայրահեղ պայմաններով», սակայն վերլուծաբանները ենթադրեցին, որ տեղի ունեցածի իրական պատճառը «իրացվելիության ճգնաժամն» էր։

Հուլիսի 7-ին Celsius-ը ամբողջությամբ մարեց MakerDAO DeFi պրոտոկոլի վարկը և հանեց ընդհանուր առմամբ 23,962 WBTC գրավ՝ 490 մլն դոլար արժողությամբ:

Փաստաբանները ընկերության սնանկացումը համարյա անխուսափելի համարեցին, իսկ Վերմոնտ նահանգի ֆինանսական կարգավորման վարչությունը հայտարարեց նրա «ծայրահեղ անվճարունակության մասին»: Զեկուցվել է, որ հարթակի գործող ներդրողները համաձայն են վերակազմավորմանը, սակայն ձեռնպահ կմնան նախագծում նոր ներդրումներից։

Celsius-ից առաջ սնանկության հայտով դիմել էին նաև Three Arrows Capital-ը և կրիպտոարժութային բրոքեր  Voyager Digital-ը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share