Կրիպտո

Վերլուծաբանները բացահայտել են կրիպտոարժույթների մեծ հայտնիությունը Սաուդյան Արաբիայում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Սաուդյան Արաբիայի գրեթե յոթ չափահասից մեկը վերջին վեց ամսվա ընթացքում կրիպտոարժույթների սեփականատեր է դարձել կամ առևտուր է արել: Նման գնահատականներ են ներկայացնում KuCoin-ի հետազոտողները:

Բացարձակ թվերով խոսքը մերձավորարևելյան երկրի շուրջ 3 միլիոն բնակչի մասին է։

Կրիպտո ներդրողների 76%-ն ունի ոլորտում մեկ տարուց պակաս փորձ, այդ թվում՝ 49%-ը իրենց առաջին գործնական քայլերն արել են ոչ շուտ, քան վեց ամիս առաջ։

Տարիքային տեսանկյունից 37%-ը կազմում են մինչև 30 տարեկան մարդիկ, սեռային առումով տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը համապատասխանում է 63%-ը 37%-ի:

Հարցվածների 17%-ը ցանկություն է հայտնել առաջիկա վեց ամսում ներդրումներ կատարել թվային ակտիվներում։

Առաջին եռամսյակում կրիպտո ներդրողների 49%-ը հայտնել է առաջիկա վեց ամիսների ընթացքում ներդրումներն ավելացնելու իրենց պատրաստակամության մասին: Երկրորդ եռամսյակում գրեթե յուրաքանչյուր երրորդն ասել է, որ ընդմիջում է վերցնելու այս հարցում:

«Թագավորությունն ունի զարգացած շուկա MENA տարածաշրջանում՝ երկրում բարենպաստ կարգավորվող կլիմայով, սպառողների մեծ բազայով և կրիպտոարժույթների նկատմամբ աճող հետաքրքրությամբ», – եզրափակել է KuCoin-ը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարեցին համագործակցության մասին՝ միջսահմանային վճարումների համար թվային արժույթ ստեղծելու համար։

2020 թվականի նոյեմբերի վերջին կողմերը հայտարարեցին, որ Aber նախագծի շրջանակներում թողարկված CBDC-ն ցույց է տվել կոնցեպցիայի տեխնիկական կենսունակությունը։

Ավելի վաղ KuCoin-ը հաշվարկել էր, որ 2021 թվականին Աֆրիկայում կրիպտո գործարքների թիվն աճել է 15 անգամ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share