Կրիպտո

Protagonist-ը 100 մլն դոլար ֆոնդ է ստեղծում՝ նոր կրիպտո ստարտափների համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Protagonist-ը՝ վենչուրային կապիտալի ընկերություն, որն աջակցում է թվային ակտիվների արդյունաբերությունում գործող կազմակերպություններին, մեկնարկել է 100 մլն դոլարի ֆոնդ, որը կբաշխվի իրենց վաղ փուլում գտնվող կրիպտո ընկերություններին: Նախաձեռնության հեղինակները ընկերության համահիմնադիրներ Ջորջ Բուսիսը, Դիլան Մակալինաոն և Հարրի Հերսթն են:

Tech Crunch-ին տված վերջին հարցազրույցում Protagonist-ի ղեկավար Ջորջ Բուսիսը բացատրել է, որ բազմամիլիոնանոց հիմնադրամը կներդրվի զարգացող խաղային ընկերություններում և բլոկչեյն ստարտափներում: Ֆինանսավորման մի մասը կօգնի նաև կրիպտո էկոհամակարգում ենթակառուցվածքային նախագծերին:

«Սա իսկապես նպատակ ունի ներդրումներ կատարել այն նախագծերում, որոնք խոստանում են զարմանալի բաներ ստեղծել», – հայտարարել է գործադիրը:

Նա դասակարգեց կրիպտոարժույթները, բլոկչեյն տեխնոլոգիաները և ապակենտրոնացված ֆինանսները (DeFi) որպես ապագա, քանի որ դրանք կամուրջ են ստեղծում թվային և ֆիզիկական ակտիվների միջև՝ առանց անհատների այդ ամենը գիտակցելու.

«Կարծում եմ ապագան այդ կողմ է գնում, աշխարհ, որտեղ մարդու վարքը և փորձը չեն փոխվում որպես այդպիսին, սակայն բարելավվում են»:

Այնուհետև Բուսիսն անդրադարձավ շարունակվող կրիպտո ձմռանը, որը տիրում է համատարած: Նրա կարծիքով, նման ճգնաժամը կատարյալ ժամանակն է, երբ մարդիկ պետք է սկսեն ներդրումներ կատարել և երկարաժամկետ հեռանկարում շահույթ ստանալ.

«Սա այն ժամանակն է, երբ լեգենդներ են ծնվում, և դուք իրոք կարող եք ստեղծել ձեր անձնական բրենդը…Մենք կարծում ենք՝ այստեղ են իրական ստեղծագործներն ու ներդրողները բարգավածելու»:

Մայամիում հիմնված Protagonist-ը սկզբում կոչվում էր Ship Capital, բայց այս տարվա սկզբին վերաբրենդավորվեց: Հարկ է նշել, որ դրա համահիմնադիրներից երկուսը` Macalinao եղբայրները, հարուստ փորձ ունեն կրիպտո ոլորտում՝ աշխատելով որպես ծրագրավորողներ Solana-ում:

Մեկ այլ ընկերություն, որը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը կրիպտո աշխարհում՝ չնայած ներկայիս անբարենպաստ պայմաններին, կորեական ֆինտեխ հսկան է՝ Dunamu-ն: Ընկերությունը, որը գործարկել է Upbit-ը (Հարավային Կորեայի թվային ակտիվների առաջատար բորսան), մտադիր է մոտ 380 մլն դոլար ներդնել առաջիկա 5 տարում և ստեղծել մոտավորապես 10,000 նոր աշխատատեղ:

«Dunamu-ն կհամագործակցի ազգային արդյունաբերական մրցակցության ամրացման համար՝ ակտիվորեն ներդրումներ կատարելով ապագայի աճող ոլորտներում, ինչպիսիք են բլոկչեյնը և աշխատատեղերի ստեղծումը», – ասել է գործադիր տնօրեն Սիրգու Լին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share