Կրիպտո

Բրազիլիայի խոշոր վճարումների հավելվածը հնարավորություն կտա 65 միլիոն օգտատերերի գնել բիթքոին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բրազիլիայի թվային վճարումների ամենամեծ հավելվածը՝ PicPay-ը, պատրաստվում է իր՝ ավելի քան 65 միլիոն օգտատերերին հնարավորություն տալ գնել բիթքոին իր հարթակում:

Անհասկանալի է, թե արդյո՞ք օգտատերերը կկարողանան կանխիկացնել իրենց բիթքոինը:

PicPay-ը փորձում է հնարավոր դարձնել բիթքոինի օգտագործումը որպես վճարում, և ոչ միայն ներդրում:

Բրազիլական ֆինտեխ հավելված PicPay-ը կգործարկի կրիպտոարժույթի ներծրագրային բորսա՝ թույլ տալով իր ավելի քան 65 միլիոն օգտատերերին առևտուր անել բիթքոինով և այլ կրիպտոարժույթներով՝ որպես իր առաջին կրիպտո արտադրանքի առաջարկ, ասվում է ընկերության բլոգի գրառման մեջ:

«Մեր առաջին նորույթը կրիպտոարժույթների շուկայում կլինի փոխանակումը, որը միջնորդ է նրանց համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում՝ PicPay-ի միջոցով», – ասել է PicPay-ի տեխնոլոգիաների և արտադրանքի փոխնախագահ Անդերսոն Չամոնը: «Այն օգտատերը, ով ցանկանում է իմանալ, թե որտեղից գնել կրիպտոարժույթներ, կկարողանա ամեն ինչ անել հավելվածի միջոցով՝ շատ պարզ, գործնական և անվտանգ եղանակով:

Ի հավելումն փոխանակման հարթակ գործարկելուն, որը թույլ է տալիս իր օգտատերերին գնել, վաճառել և պահել բիթքոին, PicPay-ը փորձում է կրիպտոարժույթներով վճարումները ինտեգրել տնտեսության մեջ:

«PicPay-ը կմտնի կրիպտո շուկա՝ առաջնորդելու դրա հանրայնացումը ոչ միայն որպես ներդրում, այլ նաև որպես ապակենտրոնացված վճարումների և այլ ֆինանսական ծառայությունների միջոց», – ասել է  Անդերսոն Չեմոնը՝ տեխնոլոգիաների և արտադրանքի փոխնախագահը:

PicPay-ի օգտատերերին հասանելի կլինեն հավելվածում առկա կրթական նյութերը՝ ոլորտի մասին իրենց գիտելիքները զարգացնելու համար: Լինելով ամենամեծ վճարային հավելվածը Բրազիլիայում՝ այս նախաձեռնությունը կարող է միլիոններ ապահովել բիթքոինին: Այնուամենայնիվ, PicPay-ը հասկանում է, որ ճանապարհին կարող է խոչընդոտներ ունենալ:

«Կրիպտո աշխարհում դեռ շատ բարդություններ կան, և մեր դերն այն է, որ հեշտացնենք այն այնպես, ինչպես բոլորի համար գումար օգտագործելն է», – բացատրել է Շամոնը:

Ապրիլին PicPay-ը հայտարարել է, որ հատել է 65 միլիոն օգտատերերի նշաձողը՝ իր դրամական ծառայություններ մատուցող հավելվածով, որը գործում է PayPal-ի կամ Cash App-ի նման՝ միաժամանակ տրամադրելով ֆինանսական շուկա իր օգտատերերի համար, ինչպես նաև սոցիալական մեդիայի գործառույթներ, ինչպիսիք են մասնավոր հաղորդագրությունները: 2020 թվականին հավելվածը հյուրընկալել է 38,8 միլիոն օգտատերերի, որոնք 2021 թվականի վերջին հասել են 50 միլիոնի։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share