Կրիպտո

XRP ցանցը ուրբաթ օրն արձանագրել է առևտրի ծավալի կտրուկ աճ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Santiment-ը, որը շղթայական վերլուծական հարթակ է, վերջերս ընդգծեց XRP ցանցում առևտրային ակտիվության զգալի աճը: Ուրբաթ օրը XRP-ի առևտրի ծավալը հասել է 18,7 մլրդ-ի՝ օրվա ուշ ժամերին ակտիվության զգալի աճից հետո:

Երեկ կրիպտո կետի ակտիվության զգալի աճ է նկատվել XRP ցանցում: Հայտնի կրիպտո հասցեն անհայտ դրամապանակից Bitstamp է փոխանցել ավելի քան 16,6 մլն դոլար արժողությամբ 50 մլն քոյն: Ըստ Whale Alert-ի՝ նշված փոխանցումը կատարվել է հուլիսի 15-ին՝ UTC-ի ժամը 22:27-ի սահմաններում։

Ուրբաթ օրը կետի առանձին քայլով անհայտ դրամապանակից 40 մլն XRP քոյն է փոխանցվել Bitso: Տեղափոխման ընդհանուր արժեքը կազմել է 13 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 15-ը XRP ցանցի ամենաակտիվ օրերից մեկն էր:

Վերջին կրիպտո ձմռան պատճառով XRP-ն արձանագրեց իր արժեքից զգալի անկում, քանի որ վերջին 6 ամսվա ընթացքում քոյնը կորցրեց իր արժեքի գրեթե 60%-ը: Այնուամենայնիվ, աշխարհի 7-րդ խոշորագույն կրիպտո ակտիվը վերջին 30 օրվա ընթացքում որոշակի դիմադրություն ցույց տվեց: Արդյունքում, թվային ակտիվը վերջին 4 շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 6%-ով՝ համեմատած բիթքոյնի մոտ 5% անկման հետ:

2022թ. հունիսի 16-ին կրիպտո հասցեն Bithumb-ից գրեթե 150 մլն XRP է տեղափոխել անհայտ դրամապանակ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share