Կրիպտո

Bybit Ուսուցում. Ծանոթություն թրեյդինգային հարթակի հետ, դաս 1

Ժամանակակից կրիպտոբորսաների անբաժանելի մասերից են ուսումնական հարթակները, որոնց միջոցով բորսաներն ուղղորդում և կրթում են իրենց թրեյդերներին։ Առաջատար կրիպտոբորսաներում ուսումնական հարթակներն առավել զարգացած են։ Bybit-ը, որպես առաջատար և արագ տեմպերով աճող կրիպտոհարթակ ունի անչափ արդյունավետ ուսումնական հարթակ, որտեղ կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ կամ տեսանյութեր կրիպտոթրեյդինգի և բորսայի գործունեության մասին։ 

«Bybit Ուսուցում» հոդվածաշարի շրջանակներում «Բիզնես 24»-ը ներկայացնում  է կրիպտոբորսայի ուսումնական նյութերը, որոնց անչափ օգտակար կլինեն կրիպտոթրեյդինգով զբաղվողների համար։

Տեսադասընթացների առաջին ցիկլի առաջին մասը մեզ ծանոթացնում է Bybit հարթակի հետ, ներկայացնում թրեդինգի հիմունքները, բացատրում խաղադրույքների և թրեյդինգի տարբերությունը։ Սովորեցնում է, թե ինչ տեսակների են լինում կրիպտոբորսաները, և ինչպես ընտրել համապատասխան հարթակ։ Ներկայացվում են Bybit-ի հնարավորություններն ու առավելությունները, մարժաների տեսակները և այլ օգտակար տեղեկացվություն։

Ուսումնական ցիկլի առաջին տեսանյութը.

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share