Կրիպտո

«Կրիպտոն և DeFi-ն չեն անհետանա». Հոնկոնգի դրամավարկային ղեկավար

Հոնկոնգի դրամավարկային մարմնի (HKMA) գործադիր տնօրեն Էդդի Յուեն կարծում է, որ կրիպտոարժույթները և ապակենտրոնացված ֆինանսները (DeFi) կշարունակեն կարևոր դեր խաղալ ֆինանսական համակարգում՝ չնայած ոլորտում վերջին անկայունությանը:

Ելույթ ունենալով մեծ քսանյակի ֆինանսական պաշտոնյաների հանդիպման ժամանակ՝ Յուեն կոչ է արել ավելի շատ կանոնակարգել կրիպտոարդյունաբերությունը՝ կանխելու հերթական անկումը, ինչպիսին է ալգորիթմական սթեյբլքոյն terraUSD-ի (UST) և նրա ուղեկից թոքենի՝ LUNA-ի փլուզումը, հայտնում է FinBold-ը:

«Չնայած UST-LUNA միջադեպին, ես կարծում եմ, որ կրիպտոն և DeFi-ը չեն անհետանա, թեև դրանց առաջխաղացումը կարող է հետաձգվել, քանի որ այս զարգացումների հետևում կանգնած տեխնոլոգիան և բիզնեսի նորարարությունը, հավանաբար, կարևոր կլինեն մեր ապագա ֆինանսական համակարգի համար», – հայտարարել է Յուեն:

Հունվարին HKMA-ն հայտարարություն տարածեց՝ ազդարարելով, որ կշարունակի զգուշորեն ուսումնասիրել կրիպտո ակտիվների հետ իր հարաբերությունները՝ «ճիշտ հավասարակշռություն հաստատելով Հոնկոնգում անվտանգ և արդյունավետ ֆինանսական համակարգի պահպանման և ֆինանսական նորարարություններին աջակցելու միջև»:

Ավելի ուշ, HKMA-ն հրապարակեց քննարկման հանձնված փաստաթուղթ՝ նախազգուշացնելով, որ հանրաճանաչ սթեյբլքոյնի աճը կարող է խաթարել Հոնկոնգի տեղական արժույթը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share