Կրիպտո

Սինգապուրը հայտարարել է կրիպտոարժույթների ավելի խիստ կարգավորման մասին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Սինգապուրի իշխանությունները կընդլայնեն կրիպտոարժույթների կարգավորումը` ընդգրկելով ավելի շատ գործունեության տեսակներ` ներդրողների ռիսկերը սահմանափակելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Սինգապուրի արժութա-վարկային կառավարումը (MAS) սեպտեմբեր-նոյեմբերին խորհրդակցություններ կանցկացնի առաջարկվող միջոցառումների վերաբերյալ, ասել է գերատեսչության ղեկավար Ռավի Մենոնը։

Թարմացված կանոնները կարող են ներառել մանրածախ ներդրողների համար կրիպտոարժույթների հասանելիության խստացում, հավելել է նա:

«Ապագայում, գլոբալ պահանջներին համահունչ, մենք պատրաստվում ենք նաև ընդլայնել կարգավորման շրջանակը՝ ավելի շատ գործունեություն ծավալելու համար: Այսպիսով, խաղացողները, ովքեր օգտագործում են այս գործողություններից մի քանիսը, կարող են ընկնել վերահսկողության տակ», – ասել է Մենոնը:

Մայիսին կրիպտոոլորտի համար մեծ ցնցում էր Terra էկոհամակարգի փլուզումը, որի հիմնական մասնակիցները (TerraForm Labs և Luna Foundation Guard) հայտարարեցին Սինգապուրը որպես հիմնական իրավասություն: Սնանկացած հեդջ-ֆոնդը՝ Three Arrows Capital-ը, իր գործունեությունը կապում էր քաղաք-կղզու հետ։ Հուլիսին երկրի վրա հիմնված կրիպտո վարկավորման հարթակ Vauld-ը դադարեցրեց գործունեությունը:

Այս ընկերությունների հետ կապված՝ Մենոնը նշել է, որ ոչ ոք իրավասու չէ գործել թվային ակտիվների ծառայություններ մատուցողների արտոնագրման գործող համակարգի ներքո: Հրապարակման համաձայն՝ գրեթե 200 դիմումներից MAS-ը հաստատել է միայն 14-ը։

Գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հիմքում ընկած բլոքչեյն տեխնոլոգիայի ներուժը՝ ընդգծելով, որ մանրածախ ներդրողները պետք է խուսափեն կրիպտոարժույթներից։

Նրա խոսքով, MAS-ը սեմինար կանցկացնի օգոստոսին՝ ուրվագծելու իր դիրքորոշումը կրիպտո շուկայի վերահսկողության ոլորտում:

«Մենք կներկայացնենք, թե ինչպես մեր զարգացմանը ուղղված կարգավորող մոտեցումները կաշխատեն ներդաշնակորեն՝ Սինգապուրը վերածելու նորարարական և պատասխանատու թվային ակտիվների կենտրոնի», – ասել է Մենոնը:

Հիշեցնենք, որ MAS-ը հուլիսի սկզբին հայտարարել է կրիպտոարժույթների կարգավորման հնարավոր խստացման մասին:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share