Կրիպտո

Christie’s-ը գործարկում է վենչուրային հիմնադրամ՝ Web3-ում և բլոքչեյնում ներդրումներ կատարելու նպատակով

Բրիտանական Christie’s աճուրդի տունը հայտարարել է վենչուրային կապիտալի հիմնադրամի գործարկման մասին, որը կենտրոնացած է արվեստի արտադրանք մշակող տեխնոլոգիական ընկերությունների վրա:

Ի սկզբանե Christie’s Ventures-ի թիմը կենտրոնանալու է երեք ոլորտների վրա.

  • Web3
  • արվեստի հետ կապված ֆինանսական թվային արտադրանք;
  • լուծումներ, որոնք ապահովում են «անխափան փոխազդեցություն արվեստի գործերի հետ»:

Հիմնադրամի առաջին ներդրումը ստացել է LayerZero Labs-ը, որը մշակում է խաչաձև շղթայական արձանագրություն:

Հիշեցնենք, որ Christie’s-ն ակտիվորեն համագործակցում է թվային արվեստի ոլորտի հետ: 2021 թվականի մարտին նկարիչ Beeple-ի NFT-ները վաճառվել են աճուրդում 69,3 միլիոն դոլարով, իսկ մայիսին վաճառվել են CryptoPunks հավաքածուի ինը NFT:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share