Կրիպտո

Binance-ը բիթքոյնների պահուստով առաջինն է. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Binance-ը և Coinbase-ը երկու տարբեր քաղաքականություն են վարում այս արջային շուկայում: Binance-ը և նրա գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն իրենց դրական տրամադրվածության և նոր կադրեր աշխատանքի վերցնելու շնորհիվ գլխավորեցին կրիպտո մեդիայի վերնագրերը: Մյուս կողմից, Coinbase-ը և նրա գործադիր տնօրեն Բրայան Արմսթրոնգը բախվել են բորսայի ֆինանսական անվճարունակության վերաբերյալ ասեկոսեներին և մտահոգություններին, ի վերջո, ընկերությունը աշխատանքից ազատել է իր աշխատակիցների մոտ 18%-ին, ինչպես նաև դադարեցրել է Coinbase Pro հարթակի և դուստր ձեռնարկությունների գործունեությունը։

Binance-ը շարունակում է աշխատել իր վրա և հաստատվել որպես կրիպտո արդյունաբերության ազդեցիկ խաղացող: Նրա BNB թոքենը զբաղեցնում է 5-րդ տեղը շուկայական կապիտալիզացիայում, մինչդեռ նրա սթեյբլքոյնը զբաղեցնում է 6-րդ տեղը:

Մինչ ընկերությունների մեծ մասը դադարեցնում կամ սահմանափակում է վճարումները, Binance-ը այլ կերպ է գործում:

Օրինակ, մի քանի շաբաթ առաջ Binance-ը հայտարարեց, որ ընկերությունն ունի ավելի քան 2000 աշխատատեղ: Բորսան դեռևս ձգտում է աճել և ընդլայնվել, սակայն ներկայիս արջի շուկան հետ է պահում Binance-ին իր ողջ ներուժից: Բացի այդ, Binance-ը ընդլայնել է համագործակցությունները, մինչդեռ շատ ընկերություններ և հարթակներ որոշել են սառեցնել դրանք: Ավելին, Binance-ը համագործակցել է ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ռոնալդուն ունի ամենաշատ հետևորդներով Instagram-յան հաշիվն աշխարհում՝ ավելի քան 400 մլն լսարանով։

Եվ վերջապես, որպես իր 5-ամյակը նշելու առաջին քայլ՝ բորսան որոշել է վերացնել բիթքոյնով գործարքների վճարները:

Միևնույն ժամանակ, հյուսիսամերիկյան բորսան շարունակում է բացասաբար լուսաբանվել մամուլի կողմից: Բորսայի ճգնաժամի մասին շատ խոսակցություններ տարածվեցին, մասնավորապես երն Coinbase-ը դադարեցրեց իր աֆիլիատ ծրագիրը: Coinbase-ի ձախողումները շարունակվեցին իր NFT շուկայի փլուզմամբ և արժեթղթերի շուկայում արժեթղթերի անկմամբ:

Ժամանակին Coinbase-ը այն հարթակն էր, որն ուներ BTC-ի ամենամեծ պահուստը: Սակայն 2021թ․ դրությամբ դինամիկան ամբողջությամբ փոխվել է։ Այս տարի Binance-ը կտրուկ աճ է գրանցել իր բիթքոյնի պաշարներում, մինչդեռ Coinbase-ինը նվազել է:

Այժմ Binance-ը գերազանցում է Coinbase-ին գնված բիթքոյնների քանակով: Դժվար է հստակ ասել, թե ինչպես կարող է Coinbase-ը վերականգնել իր դիրքերը: Հավանաբար, մի օր այլ բորսաներ, ինչպիսիք են FTX-ը, կկարողանան շրջանցել այն: Ի վերջո, FTX-ը չի դադարում աճել նույնիսկ ներկայիս արջային շուկայում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share