Կրիպտո

Տեսլան վաճառել է իրեն պատկանող բիթքոինների 75%-ը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

2022 թվականի երկրորդ եռամսյակի վերջում էլեկտրական մեքենաներ արտադրող Տեսլան իր սեփական բիթքոինների մոտավորապես 75%-ը վերածել էր կանխիկի՝ 936 միլիոն դոլար, ասվում է ընկերության հաշվետվության մեջ:

Ինչպես հեռախոսային կոնֆերանսի ժամանակ հայտնել է Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասքը, կրիպտոարժույթի վաճառքը պայմանավորված է եղել Չինաստանում հակաքովիդյան սահմանափակումների շրջանում իրացվելիության ավելացման անհրաժեշտությամբ։

Միևնույն ժամանակ, ընկերությունը չի վաճառել «ոչ մի» Dogecoin, նշել է գործարարը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կշարունակի աջակցել քոինը՝ չնայած շուկայական կարգավորումներին:

Մասքը նաև ընդգծել է, որ Տեսլան բաց է բիթքոինում ապագա ներդրումների համար։

Ընկերության ընդհանուր եռամսյակային շահույթը կազմել է 16,93 միլիարդ դոլար։

Ըստ Yahoo Finance-ի տվյալների՝ Տեսլայի (TSLA) բաժնետոմսերը գրելու պահին վաճառվում են 742 դոլարով: Բիթքոինի գինը իջել է 22.900 դոլարից:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Տեսլան բիթքոինում ներդրել է 1,5 միլիարդ դոլար, իսկ ինքը՝ Իլոն Մասքը, այդ ներդրումներն անվանել է «բավականին ռիսկային»:

Արդեն 2021 թվականի ապրիլին Տեսլան վաճառեց իր ակտիվների մի մասը առաջին կրիպտոարժույթով՝ 272 միլիոն դոլարով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share