Կրիպտո

Մայնինգի էլեկտրաէներգիայի սպառումը մեկ տարում աճել է 63%-ով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրիպտոարժույթների ստացման համար օգտագործվող «կանաչ» էլեկտրաէներգիայի մասնաբաժինը գրեթե 60% է:

Մայնինգի էներգիայի սպառումը մեկ տարում աճել է 63%-ով, ասվում է Bitcoin Mining Council-ի (BMC) զեկույցում՝ միջազգային կազմակերպություն, որը միավորում է խոշոր մայնինգային ընկերությունները, ինչպիսիք են MicroStrategy-ը և Marathon Digital-ը: Վերլուծաբանները տվյալներ են հավաքել բիթքոինների ցանցի կեսից ավելիի վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ բիթքոինի մայնինգի համար օգտագործվող վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կազմել է 59,5%՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6%-ով։ «Կանաչ» էներգիայի օգտագործման ավելացմանը զուգընթաց զգալիորեն աճել է ցանցի արդյունավետությունը՝ նախորդ տարվա տվյալների համեմատ 46%-ով։ Միևնույն ժամանակ ցանցի հաշրեյթը (բիթքոին ստացման բարդությունը) մեկ տարվա ընթացքում աճել է 137%-ով։

Հետազոտության մեջ նշվում է, որ մայնինգը կազմում է մթնոլորտ ածխաթթու գազի ընդհանուր արտանետումների 0,086%-ը: Բացի այդ, բիթքոինի մայնինգը սպառում է աշխարհի էլեկտրաէներգիայի 0,15%-ը, ինչը մոտավորապես հավասար է համակարգչային խաղերի ոլորտի սպառմանը կամ տոնական լուսավորության համար էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառմանը:

Մայնինգի պատճառով Շվեդիան խնդիրներ է ունեցել էներգետիկայի ոլորտում։ Երկիրը կանգնած էր ընտրության առաջ՝ էլեկտրաէներգիա տրամադրել աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կամ էլեկտրաէներգիա հատկացնել մայնինգային ընկերություններին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share