Կրիպտո

SEC-ը հերքել է BNB թոքենի հետաքննության մասին տեղեկությունը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հերքել է Binance բորսայի BNB թոքենի հետաքննության մասին տեղեկատվությունը: Այս մասին գրում է CoinDesk-ը՝ գործակալության տրամադրած փաստաթղթերին հղում տալով։

2022 թվականի հունիսին Bloomberg-ը զեկուցեց մի հետաքննության մասին, որի շրջանակներում SEC-ը, իբրև թե, կորոշի, թե արդյո՞ք BNB թոքենը արժեթուղթ էր 2017 թվականի իր վաճառքի պահին:

Նույն ամսին կրիպտոարժույթների բորսայի ղեկավար Չանգպեն Չժաոն ասաց, որ կարգավորիչը ընկերությանը հարցեր է տվել BNB-ի վերաբերյալ, սակայն աշխատակիցներից ոչ ոք ծանուցագիր չի ստացել։

SEC-ում հայտնել են, որ իրենք որևէ տեղեկություն չունեն թվային ակտիվի հետաքննության մասին: Բաժանմունքը պատասխանել է CoinDesk-ի հարցմանը.

«Ձեր նամակում տրամադրված տեղեկատվության հիման վրա մենք մանրակրկիտ որոնում ենք կատարել SEC-ի տարբեր գրառումների համակարգերում, սակայն չենք գտել կամ նույնականացրել որևէ տեղեկություն, որը համապատասխանում է ձեր հարցմանը»:

Սա վկայում է այն փաստաթղթերի բացակայության մասին, որոնք պարտավորեցնում են ընկերությանը հաշվետվություններ ներկայացնել կարգավորող մարմնին, իսկ նրա աշխատակիցներին ներկայանալ հարցաքննության:

SEC-ը կարող է չբացահայտել ընթացիկ հետաքննությունները՝ վկայակոչելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի բացառություններից մեկը: Սակայն, ինչպես նշեցին լրագրողները, նման դեպքերում կարգավորող մարմինը սովորաբար օգտագործում է «մենք չենք կարող հաստատել կամ հերքել» ձևակերպումը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ԶԼՄ-ները գրել էին, որ Հանձնաժողովն ուսումնասիրում է Binance ամերիկյան ստորաբաժանման և Չժաոյի հետ փոխկապակցված երկու առևտրային ընկերությունների միջև կապը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share